Հա

Քաղաքական

01/06/2019 - 13:10

Ոսկանեան. «Պասիւութիւնը եւ անգործութիւնը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ»

«Sputnik» Արմենիայի՝  հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը կարծիք է յայտնել, որ ԱՄՆ-ի իշխանութիւնների գործողութիւններն ու հռետորաբանութիւնը Իրանի նկատմամբ գնալով աւելի մեծ տագնապ է առաջացնում, եւ հետագայ սրացումն, անկասկած, կանդրադառնայ նաեւ Հայաստանի շահերի վրայ։

«alikonline.ir» - «Sputnik» Արմենիայի՝  հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը կարծիք է յայտնել, որ ԱՄՆ-ի իշխանութիւնների գործողութիւններն ու հռետորաբանութիւնը Իրանի նկատմամբ գնալով աւելի մեծ տագնապ է առաջացնում, եւ հետագայ սրացումն, անկասկած, կանդրադառնայ նաեւ Հայաստանի շահերի վրայ։

«Իրանի շուրջ իրադարձութիւնները բաւականին սրընթաց են զարգանում, եւ դրա հիմքերը մի քանիսն են»,- փաստում է Ոսկանեանը։

Իրանագէտը չի բացառում, որ ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները կարող են Իրանի հետ փոքր բախումներ հրահրել, իսկ դա, տնտեսական ճնշման հետ մէկտեղ, բազմաթիւ տհաճութիւններ է խոստանում տարածաշրջանի միւս երկրների, այդ թւում Հայաստանի համար, որը բարեկամական յարաբերութիւններ է պահպանում մերձաւոր հարեւանի հետ։

«Անկախ իրավիճակի ապակայունացման վտանգից, Հայաստանի իշխանութիւններն իրենց չափազանց պասիւ են պահում եւ աւելի շատ զբաղւած են ներքաղաքական «բանավէճերով»,- նկատում է Ոսկանեանը։

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչի խօսքով` հանրապետութեան իշխանութիւնները պէտք է նախաձեռնող լինեն, աշխատեն ամերիկացիների եւ եւրոպացիների հետ, բացատրեն նրանց իրենց վիճակը: Հակառակ դէպքում, այսօրւայ պասիւութիւնն ու անգործութիւնը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։