Հա

Քաղաքական

16/06/2019 - 09:00

Օսմանեան արխիւները բացեն, փակեն, Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան փաստը չի կարող հերքել

«Թուրքիայի՝ արխիւներ բացելու յայտարարութիւնները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թւականներից, թուրքերը յայտարարում են, որ մենք մեր արխիւները բացում ենք, կարող էք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակէտը»,- «Panorama.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը։ 

«alikonline.ir» - «Թուրքիայի՝ արխիւներ բացելու յայտարարութիւնները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թւականներից, թուրքերը յայտարարում են, որ մենք մեր արխիւները բացում ենք, կարող էք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակէտը»,- «Panorama.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի վերջերս արած յայտարարութիւնը։ 

Նշենք, որ նա մասնաւորապէս ասել էր. «Եթէ Հայաստանը վստահ է իր վրայ, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրաււեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրաւի: Բացենք արխիւները»:

Թուրքագէտը նախ հարցադրում արեց «ի՞նչ է նշանակում մենք արխիւները բացում ենք»։

«Թուրքական արխիւները բացւելուց առաջ զտւել են։ Դրա մասին բազմաթիւ վկայութիւններ կան, բազմաթիւ գիտնականներ գնացել, աշխատել, ստուգել են ու տեսել, որ որոշակի փաստաթղթեր զտւած են։ Երկրորդ՝ ո՞ր արխիւների մասին են խօսում։ Ես ինքս անձամբ եղել եմ «վարչապետական օսմանեան արխիւներում»։ Իսկապէս հարուստ նիւթ կայ բնակչութեան թւաքանակի, տնտեսական վիճակի մասին։ Բայց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, այդ արխիւներում չկան։ Երբեւէ նրանք չեն բացի ռազմական արխիւները, Թուրքիայի գաղտնի ծառայութիւնների գործակալութեան արխիւները»,- ասաց Ա. Յովհաննիսեանը։

Նրա խօսքով, յայտնի փաստ է, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերող Երիտթուրքական կուսակցութեան արխիւի փաստաթղթերը Թալէաթ փաշան եւ միւս պարագլուխները Օսմանեան կայսրութիւնը լքելուց առաջ վառել են, մի մասն էլ տարել են անյայտ ուղղութեամբ։

«Այսինքն յայտարարութիւնները, որոնք անընդհատ արւում են, հաշւարկւած են այն շրջանակների վրայ, որոնք գուցէ լաւատեղեակ չեն։ Պոպուլիստական բնոյթի յայտարարութիւններ են»,- ասաց թուրքագէտը։

Նա նշեց, որ Հայաստանի արխիւը բաց է, իր թուրք գործընկերներից եկել, աշխատել են, եւ խօսել այն մասին, որ հայերն ինչ-որ բանից վախենում են, «PR» յայտարարութիւններ են։

Թուրքագէտը եւս մէկ փաստ նշեց Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող թուրքական արխիւների փակ լինելու մասին. «Ես զբաղւում եմ հայերի ունեզրկման գործընթացով, ինձ հետաքրքրում են Թուրքիայի կադաստրային արխիւները, այսինքն հայերին պատկանող սեփականութեան փաստաթղթերը պահով արխիւը։ Երբ 2005 թւականին սկսւեց այդ արխիւի փաստաթղթերի թւայնացումը, կադաստրային արխիւի տնօրէնը նամակ է գրել Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի ղեկավարին, հէնց նրան է գրել, որովհետև Հայոց Ցեղասպանութեան խնդիրները եւ դրա դէմ պայքարը համակարգւում է Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի կողմից, յայտնել է, որ նման փաստաթղթեր են առկայ իրենց արխիւում, ինչ անեն։ Դրան պատասխան հեռագիր է ուղարկւել, որ Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարելու եւ աւելորդ կրքերը չբորբոքելու համար արխիւը փակէք եւ որեւէ մէկին չթողնէք։ Արտահոսք էր եղել եւ այդ նամակները 2007-2008 թւականներին տպագրւել էր մամուլում։ Այսինքն, այն ամէնը, ինչ իսկապէս վերաբերում է Հայոց Ցեղասպանութեանը, իրենց մօտ փակ է»։

Ա. Յովհաննիսեանն ասաց, որ թուրքական արխիւները հետաքրքիր են, պարզապէս այն խնդիրները, որ իրենք դնում են՝ Հայոց Ցեղասպանութեանը հերքող փաստաթղթեր, օսմանեան արխիւում չկայ ու չի կարող լինել։

«Ամբողջ աշխարհի արխիւային նիւթը, որն առկայ է սեղանին, գերմանական, հայկական արխիւների, որոշ չափով նաեւ թուրքական, բազմաթիւ պատմագիատական նիւթեր, դրանց ամբողջութիւնն աներկբայօրէն հաստատում է, որ եղել է մտադրութիւն, գործողութիւն, ցեղասպանութեան։ Այնպէս որ օսմանեան արխիւները բացեն, փակեն, այդ փաստը չեն կարող հերքել։ Կարող է այդ փաստաթղթերով աւելացւի նիւթերը, բայց Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու որեւէ հնարաւորութիւն որեւէ ձեւով Թուրքիան չունի»,- ասաց Անուշ Յովհաննիսեանը։

Նաեւ նշեց, որ յանձնաժողով ստեղծելու գաղափարը կրկին վաղուց է գալիս. «Տեսակէտն այն է, որ եթէ ուզում ես մի բան թաղես, յանձնաժողով ստեղծիր, երկարացնում է խնդիր քննարկումները։ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման թափը, քննարկումները կասցնելու համար իրենք ասում են՝ ստեղծենք յանձնաժողով, որպէսզի յետոյ, եթէ որեւէ խոհրդարանում այդ խնդիրը սկսի քննարկւել, բերանները բացեն, ինչպէս անում էին հայ-թուրքական հաշտեցման ժամանակ, ասեն՝ մի խառնւէք, մենք հայերի հետ բանակցում ենք, մեր խնդիրները մեր մէջ կը լուծենք։ 

Սա է՝ կասեցնել Թուրքիայի դէմ բարձրացւող բանաձեւերը»։

Յարակից լուրեր

  • Թուրքիան դառնում է անկանխատեսելի
    Թուրքիան դառնում է անկանխատեսելի

    Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։

  • Գլեդիս Բերեջիքլեանը յուսով է` Աւստրալիան մօտ ապագայում կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը
    Գլեդիս Բերեջիքլեանը յուսով է` Աւստրալիան մօտ ապագայում կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

    Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնաւոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ: «Արմէնպրես»-ը Գլեդիս Բերեջիքլեանի հետ զրուցել է առաջիկայ ծրագրերի, Նոր Հարաւային Վելզ նահանգի հայ համայնքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ այլ թեմաների շուրջ:

  • Թրամփը միայնակ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցում. «CNN»
    Թրամփը միայնակ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցում. «CNN»

    Ամերիկեան CNN-ն անդրադարձել է երկուշաբթի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պենտագոնի ու պետքարտուղարութեան պաշտօնեաների միջեւ կայացած հանդիպմանը, որի առանցքային թեման Թուրքիայի` Ռուսաստանից S400 ԶՀԿ-ների գնումն էր:

  • «Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կը կիրառի ըստ օրէնքների». Պոմպէօ
    «Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կը կիրառի ըստ օրէնքների». Պոմպէօ

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն «S-400»-ներ պատճառով առաջացած ճգնաժամի վերաբերեալ արած յայտարարութիւնում նշել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառի՝ օրէնքների վրայ յենւելով:

  • «ՀՀ-ի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարավորութիւնը»․ Գէորգ Պետրոսեան
    «ՀՀ-ի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարավորութիւնը»․ Գէորգ Պետրոսեան

    «Tert.am»-ը թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ զրուցել է ռուսական «S-400» համակարգեր ձեռք բերելու ռուս-թուրքական գործարքի իրականացման եւ հետեւանքների վերաբերեալ: Նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ, եթէ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութիւն, ինչպէս եւ այլ տեսակի ու բնոյթի ռազմական համագործակցութիւն լինի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։