Հա

Քաղաքական

27/07/2019 - 14:43

«Հայաստան-Իրան սերտ համագործակցութեան վրայ աչք փակելը կը հակասէր ամերիկեան քաղաքականութեանը». Ամերիկացի վերլուծաբան

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակասութիւնը թէժանում է, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տւած հարցազրոյցում նշել է Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամի աւագ վերլուծաբան Բեհնամ Բէն Թալեբլուն:

«alikonline.ir»- ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակասութիւնը թէժանում է, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տւած հարցազրոյցում նշել է Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամի աւագ վերլուծաբան Բեհնամ Բէն Թալեբլուն:

Նշենք, որ «alikonline.ir»-ը չի կիսում Իրանի տարածաշրջանային դերակատարութեան, ինչպէս նաեւ՝ հայ-իրանական յարաբերութիւնների հետ կապւած, փորձագէտի տեսակէտները:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցը.

-ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակասութիւնների շուրջ. Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, արդեօ՞ք այն իրականում մօտ է պատերազմականի:

-Հէնց հիմա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ իրավիճակը կարող է նկարագրւել որպէս «ով կը զիջի առաջինը» խաղ: ԱՄՆ-ն աւելացնում է պատժամիջոցների ճնշումը Իրանի վրայ՝ «առաւելագոյն ճնշում» գործադրելու Թրամփի վարչակազմի մարտավարութեան շրջանակներում:
Միացեալ Նահանգները դուրս էր եկել միջուկային գործարքից աւելի քան մէկ տարի առաջ: Այդ ընթացքում, առաջին տարին Իրանը փորձում էր «ռազմավարական համբերութիւն» ցուցաբերել, յոյս ունենալով դիմանալ, մինչեւ Թրամփի վարչակազմի հեռանալը: Սակայն, քանի որ պատժամիջոցների ճնշման մակարդակն աւելացաւ, Իրանը որոշեց փորձել հակահարւած տալ եւ իրականում 2019-ի ապրիլ-մայիսից սկսած արդէն իրականացնում է քաղաքականութիւն, որն ուղղւած է ԱՄՆ-ի դէմ իրավիճակի սրմանը: Եմէնում, Իրաքում, Սիրիայում, աշխարհի բազմաթիւ շրջաններում, որոնք Ամերիկայի ուշադրութեան կենտրոնում են, Իրանը սկսում է սրել իրավիճակը: Այսպիսով, Իրանը ոչ միայն որոշել է խախտել միջուկային գործարքի պայմանները, այլեւ սկսել է ապակայունացնել եւ թշնամական գործողութիւններ իրականացնել, որոնք ոչ միայն Ամերիկայի դէմ են, այլեւ դէմ են այլ երկրների շահերի. Իրականացւել է ականապատման փորձ առնւազն 4 նաւերի դէմ հէնց Պարսից ծոցում եւ այս գործողութիւնները հաւանաբար շարունակւելու են: Իրանը նաեւ փաստացի պատանդի կարգավիճակում է պահում բրիտանական նաւթակիր նավը, ինչին ի պատասխան Բրիտանիան գործողութիւններ է իրականացրել իրանական նաւթակրի դէմ, որը խախտում էր Եւրոմիութեան պատժամիջոցները: Այսպիսով, կարծում եմ իրավիճակը միանշանակ թէժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հէնց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցոյթը»:

-Ո՞րն էըստ ձեզտոկոսային յարաբերակցութիւնըոր այս մրցոյթը կաւարտւի նոր գործարքով կամ պատերազմով:

-Կարծում եմ, հաւանաբար, մօտ ապագայում, առնւազն մինչեւ ամառւայ վերջը, որից յետոյ սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբին կը սկսւի ՄԱԿ-ի Գերագոյն ասամբլեայի նստաշրջանը, այս ժամանակահատւածում իրավիճակը հիմնականում նոյնն է մնալու՝ ոչ պատերազմ, ոչ գործարք, յաւելեալ ճնշումներ եւ յաւելեալ սրացում, նոր մրցոյթներ եւ կամքի փորձարկումներ երկու կողմերից: Սկզբունքայնօրէն, կարծում եմ, հնարաւոր է Իրանին համոզել բանակցային սեղանի շուրջը նստել, եւ այս սրացումը կարելի է դիտարկել հետեւեալ կերպ՝ Իրանը լծակներ է փնտրում, որպէսզի երբ ի վերջոյ վերադառնայ բանակցութիւնների սեղանի շուրջը, ձեռքին որոշակի լծակներ ունենայ, քանի որ Իրանը ցանկանում է վերացնել իրեն վնաս պատճառող հանգամանքը՝ պատժամիջոցները: Ճիշտ կը լինէր չկանխատեսել պատերազմի հաւանականութիւնը եւ կրկնեմ՝ երկու առաջնորդները պատերազմ չեն ցանկանում ուստի ուղղակի պատերազմը քիչ հաւանական է:

-Այս հակամարտութեան մէջ կողմերը, յատկապէս Իրանը, այլ երկրներ են ներառում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս իրավիճակը Հայաստանի եւ ընդհանուրառմամբ Հարաւային Կովկասի համար:

-Բարդ է որոշել, թէ Կովկասում ամերիկա-իրանական այս «կամքի մրցոյթը» ինչպէս կարող է արտայայտւել: Հայաստանը սերտ քաղաքական եւ տնտեսական կապեր ունի Թեհրանի հետ, Թեհրանն աւելի հայամէտ կողմ է գրաւում հայ-ադրբեջանական հակամարտութեան մէջ, մինչդեռ Ադրբեջանն այսօր սերտ յարաբերութիւններ ունի Իսրայէլի հետ, այնպէս որ Իրանն այլ կերպ է դիտարկում Ադրբեջանին եւս: Այս աշխարհաքաղաքական դինամիկան անշուշտ առկայ է:

Սակայն, անուղղակի այս պրոքսի պատերազմներում ես չեմ տեսնում Կովկասի դերը: Մերձաւոր Արեւելքում են ծաւալւում հիմնական հակամարտութիւնները, Իրանն այնտեղ օգտագործում է տեղի բնակչութիւնը ամերիկեան գործընկերների շահերի դէմ: Հնարաւոր է, գայ ժամանակ, երբ Իրանն այդ մոդելը կիրառի նաեւ Կովկասում, սակայն, դրան իրավիճակը դեռ չի հասել: Ուստի, Հայաստանի համար լաւագոյն քայլն այս իրավիճակում կը լինէր հաւաստիանալ, որ իր տնտեսութիւնը լիարժէք տարանջատւած է Իրանի տնտեսութիւնից, որպէսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցութիւնից: Ճիշտ կը լինէր նաեւ աշխատել Միացեալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացւ-ում հայկական տարածքում:

-Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանութիւնների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կոչ էին անում Հայաստանի դէմ Իրանի պատժամիջոցները չկիրառել, ասելով, որ Հայաստանը երբեմն այլընտրանք չունի: Արդեօ՞ք Միացեալ Նահանգները կը շարունակի ըմբռնումով մօտենալ Հայաստանի համագործակցութեանն Իրանի հետ:

-Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցութեան վրայ աչք փակելը կը հակասէր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացւող առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը, սակայն, երբեմն Միացեալ Նահանգներն ըմբռնումով է մօտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչութեան կարիքներին, որի համար կարեւոր են Իրանից ստացւող ապրանքներն ու ծառայութիւնները: Օրինակներից մէկը Իրանի կողմից Իրաք արտահանւող էլեկտրականութիւնն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկւում: Սակայն, թէ որքան ժամանակ են նման կերպ բացառութիւններ արւելու,՝ քաղաքական հարց է: Միեւնոյն ժամանակ, Միացեալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպէսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարւող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառութիւններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնաւոր են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։