Հա

Քաղաքական

01/08/2019 - 19:10

Ներեցէք մեզ, տղե՛րք, բայց մենք պիտի չներե՛նք...

Ներեցէք մեզ, տղե՛րք, բայց մենք պիտի չներե՛նք...

Ներեցէք մեզ, տղե՛րք, բայց մենք պիտի չներե՛նք...

Տղե՛րք, բոլորիցդ ներողութիւն ենք խնդրում այս սրբապիղծ արարքի համար:

Դուք չընկաք, որ ձեր ազատագրած երկրում իսկ անարգւէք:

Դուք չընկաք, որ անգիտակիցների թիւը շատանայ Հայրենիքում:

Դուք հայոց հայրենիքի սահմանները չընդարձակեցիք, որ այստեղ ազատօրէն «բուծւեն» ձեր գործն ու հայրենիքն անարգողները։

Մենք չգիտենք, թէ ո՞ւմն են այս ոճրագործ ձեռքերը։ Հիմա այլեւս անկարեւոր խնդիր է դա։ Հետեւելով ձեր օրինակին՝ մենք արթուն պիտի մնանք արտաքին թշնամու առջեւ, այն թշնամու, որի դէմ ձեր պայքարն ունեցաւ փառաւոր աւարտ։

Ներեցէք, տղե՛րք, այս սրբապիղծները մեզնից չեն, չեն կարող լինել։ Դուք շարունակէք ձեր յաւիտենական հանգիստը։ Իսկ մենք կը մնանք արթուն պահակներն այն բարձրագոյն արժէքին՝ Հայրենիքին, որի համար դուք նւիրաբերեցիք ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր կեանքը։

Ներեցէ՛ք մեզ, տղե՛րք։ Բայց մենք պիտի չներենք։

Միգուցէ դուք կարողանաք ներել։ Բայց մենք՝ երբե՛ք։

Յ.Գ. Համացանցում տարածւել է տեսանիւթ, որում շատ յստակ երեւում է, թէ ինչպէս են անարգւել եւ պղծւել Արցախի ազատագրական պայքարի նահատակների շիրիմները ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ:

 

ԵՐԿԻՐ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։