Հա

Քաղաքական

03/08/2019 - 08:20

Աւստրալիայում ձեւաւորւել է Արցախի հետ բարեկամութեան շրջանակ

Օգոստոսի 1-ին Սիդնէյում տեղի է ունեցել Արցախի պատւիրակութեան անդամների հանդիպումը հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի 1-ին Սիդնէյում տեղի է ունեցել Արցախի պատւիրակութեան անդամների հանդիպումը հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ելոյթներով հանդէս են եկել պատւիրակութեան ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը եւ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը։ Բանախօսները ներկայացրել են Արցախի արտաքին եւ ներքին քաղաքական կեանքում առկայ իրողութիւնները եւ պատասխանել ներկաների բազմաթիւ հարցերին։

Միջոցառման ժամանակ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը յայտարարել է Աւստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի կողմից ԱԳ նախարար Մասիս Մայիլեանին է փոխանցւել յատուկ յուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անւանացանկով։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամաւորներ, սենատորներ, նախարարներ, ինչպէս նաեւ Նոր Հարաւային Վելզ նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատի խօսնակները, գիտնականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ մշակոյթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։

Պատւիրակութեան ղեկավար Մասիս Մայիլեանը վստահութիւն յայտնեց, որ Արցախում կը ձեւաւորւի Աւստրալիայի հետ բարեկամութեան համանման շրջանակ։

Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։