Հա

Քաղաքական

05/08/2019 - 11:20

«Եթէ երկրում լինէր ինստիտուցիոնալ կաթւած, ապա իշխանափոխութիւնից յետոյ պէտք է ամէն ինչ արագ փլուզւէր, եւ դադարէր գործել». Աւետիք Չալաբեան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել կարեւոր դիտարկումից։ Թէեւ Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում են վերջապէս հանգստանալ գերլարւած տարուց, սակայն քաղաքականութիւնը պարբերաբար վերադառնում է մեր կեանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հերթական արմատական յայտարարութեամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթւած է, ոչ մի բան չի աշխատում, եւ դրա մեղաւորը նախորդ իշխանութիւններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել կարեւոր դիտարկումից։ Թէեւ Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում են վերջապէս հանգստանալ գերլարւած տարուց, սակայն քաղաքականութիւնը պարբերաբար վերադառնում է մեր կեանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հերթական արմատական յայտարարութեամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթւած է, ոչ մի բան չի աշխատում, եւ դրա մեղաւորը նախորդ իշխանութիւններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

Սա շատ լուրջ պնդում է, եւ համապատասխան լուրջ վերլուծութեան կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղւել եմ տարբեր երկրներում պետական եւ մասնաւոր կառոյցների համակարգային կարողութիւնների ուսումնասիրութեամբ եւ զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտութիւնն է, եւ կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առաւել եւս, որ նման հետազօտութիւն իմ թիմի հետ Հայաստանում եւս իրականացրել եմ 2017 թ.:

Եթէ համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողութիւնները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շւէյցարիայի հետ, դրանք ակնյայտ թոյլ են։ Եթէ դրանք համեմատենք նոյնիսկ Ռուսաստանի Դաշնութեան կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռեւս յետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանութիւնների օրօք եւ կոռուպցիայի մակարդակն էր ակնյայտօրէն բարձր, եւ որը պակաս ակնյայտ էր, շատ կառոյցներ գործում էին իմիտացիոն տրամաբանութեամբ, երբ աւելի շատ գործունէութիւն էին ցոյց տալիս, քան իրական արդիւնք։ Դրանով հանդերձ, խօսել, որ նախորդ իշխանութիւնները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, եւս չափազանցութիւն է, եւ հակասում է առողջ տրամաբանութեանը, եւ ահա թէ ինչու։

Եթէ երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթւած, ապա իշխանափոխութիւնից յետոյ պէտք է ամէն ինչ արագ փլուզւէր, եւ դադարէր գործել։ Իրականութիւնը սակայն այն է, որ Պաշտպանութեան նախարարութիւնը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմաննները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դէմ պայքարի (եւ դա առանց լուրջ կադրային փոփոխութիւնների), ՊԵԿ-ը զգալիօրէն աւելացրել է հարկերի հաւաքումը (նոյնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունութիւնը եւ ցածր ինֆլեացիան։ Այս բոլոր կառոյցները, առանց բացառութեան, ղեկավարում են նախորդ համակարգի օրօք ձեւաւորւած կադրերը, եւ նրանք իրենց գործը, թէեւ ոչ իդէալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապէս մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաեւ ցոյց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, եւ շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնւօրէն ծառայելու սեփական երկրին։

Պատկերը իհարկէ ամենուրեք չի այդպէս։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինեանի բերած կադրերը, կան եւ քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մէկը դարձել է Երեւանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսօրէն ընկղմւում է խրոնիկ ճգնաժամի մէջ, եւ դա միակ օրինակը չի։ Բայց արդեօ՞ք ճիշտ է սեփական կադրերի անփորձութիւնը եւ անկարողութիւնը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցէ պարզապէս պէտք է ընդունել, որ երկրում իւրաքանչիւր ոլորտում պէտք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կը կարողանան մի կողմից կայունութիւն ապահովել, որպէսզի վիճակը չվատանայ, միւս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպէսզի իսկապէս մի հրաշալի օր, մենք մեր կարողութիւնների մակարդակով հաւասարւենք աշխարհի առաւել զարգացած երկրներին։ Իշխանութիւնն էլ այդ պրոֆեսիոնալների համար պէտք է գործունէութեան թափանցիկ եւ գրաւիչ պայմաններ ապահովի, որպէսզի մարդիկ հաճոյքով իրենց գործն անեն, եւ կոռուպցիայի մասին նոյնիսկ չմտածեն։

Առայժմ սակայն դա տեղի չի ունենում։ Ընտրութիւններից ի վեր Ազգային ժողով չի մտել որեւէ մէկ օրէնք, որը կոչւած է զարգացնել Հայաստանի կառավարման կարողութիւնները, կամ օրէնք, որը ուղղւած է համակարգային կոռուպցիայի նւազմանը։ Փոխարէնը, լայւէր, լայւէր, լայւէր, եւ անընդհատ մեղաւորների եւ թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պէտք չի ոչ թշնամիների թիւը աւելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիւներ յայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նոյն ճանապարհով (մասնաւորապէս, Արեւելեան Եւրոպայում)՝ նւազեցնելով համակարգային կոռուպցիան, եւ բարձրացնելով պետական կառավարման կարողութիւնները։ Պէտք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, եւ հետեւողական ներդնել, այդ դէպքում լրիւ այլ արդիւնք կը ստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայւ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լաւ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին յաջողութիւն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։