Հա

Քաղաքական

06/08/2019 - 09:10

Ստեփանակերտում հանդիպել են Բակօ Սահակեանն ու Նիկոլ Փաշինեանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետութիւն։ 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետութիւն։ 

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետութեան վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ։ 

Նիկոլ Փաշինեանը եւ Բակօ Սահակեանը քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետութիւնների միջեւ փոխգործակցութեան հետագայ ամրապնդման շուրջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։