Հա

Քաղաքական

08/08/2019 - 08:50

Համահայկական 7-րդ խաղերի շրջանակում Ստեփանակերտի օդանաւակայանում տօնական միջոցառում է անցկացւել

Օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանաւակայանում տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում կազմակերպւած տօնական միջոցառում, որին մասնակցել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:

«alikonline.ir» - Օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանաւակայանում տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում կազմակերպւած տօնական միջոցառում, որին մասնակցել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:

Այդ մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են ԱՀ նախագահի լրատւական ծառայութիւնից: 

Յիշեցնենք, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 6-ին մեկնարկել են համահայկական ամառային 7-րդ խաղերը:

Մինչեւ օգոստոսի 17-ը Հայաստանում եւ Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշւում է նաեւ խաղերի 20-ամեակը:

Մրցումային 3 օրերը կանցկացւեն Ստեփանակերտում, իսկ մրցումային յաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երեւանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենայ օգոստոսի 17-ին, Երեւանում՝ Ազատութեան հրապարակում:

Համահայկական ամառային խաղերին մասնակցում են սփիւռքի աւելի քան 35 քաղաքի ներկայացուցիչ: 17 մարզաձեւից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։