Հա

Քաղաքական

08/08/2019 - 10:10

Ի՞նչ է գրում BBC-ին Մարտի 1-ի իրադարձութիւնների մասին

BC-ի ռուսական ծառայութիւնն այսօր (օգոստոսի 7-ԽՄԲ.) «Ո՞վ է 2008 թ. Երեւանում կրակել ցուցարարների վրայ. քննութիւնը մատնացոյց է անում Ղարաբաղից ջոկատի վրայ» վերնագրով հրապարակում է արել, որում նշւում է, թէ Մարտի 1-ի գործի նախաքննական նիւթերին ծանօթանալու բացառիկ հնարաւորութիւն է ունեցել:

BBC-ի ռուսական ծառայութիւնն այսօր (օգոստոսի 7-ԽՄԲ.) «Ո՞վ է 2008 թ. Երեւանում կրակել ցուցարարների վրայ. քննութիւնը մատնացոյց է անում Ղարաբաղից ջոկատի վրայ» վերնագրով հրապարակում է արել, որում նշւում է, թէ Մարտի 1-ի գործի նախաքննական նիւթերին ծանօթանալու բացառիկ հնարաւորութիւն է ունեցել: Հրապարակման համաձայն՝ ցուցարարների ուղղութեամբ կրակողներին ղեկավարել է գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի), որը գործով որպէս վկայ է անցնում: Նախաքննական նիւթերում նաեւ խօսւում է գործարար պատգամաւորների՝ Գագիկ Ծառուկեանի եւ Սամուէլ Ալեքսանյեանի մասին, որոնք կարող էին ֆինանսաւորել Երևեւան բերւած արցախցի ուժայիններին: Ըստ յօդւածագրի՝ քննիչները կարծում են, որ ցուցարարների ուղղութեամբ կրակ են բացել արցախեան ուժայինները, որոնց ղեկավարել է Կարապետեանը, իսկ ջոկատը տեղակայւած է եղել նախագահականի նկուղում: Գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը, որը յայտնի է նաեւ որպէս Օգանովսկի, ծառայել է Արցախի Պաշտպանութեան բանակում: Հարցաքննութիւնների ժամանակ քննիչները պնդել են, որ հէնց նա է ղեկավարել 2008 թւականին Երեւան տեղափոխւած արցախեան ստորաբաժանումները: Այս փաստը նա հաստատել է 2018 թ. օգոստոսի 15-ի հարցաքննութեան ժամանակ, որին նա կանչւել է վկայի կարգավիճակով: Հարցաքննութիւնը 4 ժամ է տեւել: Ի դէպ՝ որպէս վկայ հարցաքննւելիս Օգանովսկին զբաղեցրել է Արցախի պաշտպանութեան փոխնախարարի պաշտօնը, իսկ 2019-ի ապրիլին ազատւել է պաշտօնից: Նախաքննութեան վարկածով՝ գեներալ Կարապետեանն իր ենթականերից 20 հոգանոց հյատուկ խումբ է կազմաւորել, որը տեղակայւել է Բաղրամեան պողոտայում գտնւող նախագահական նստավայրի նկուղում: Կարապետեանի հարցաքննութեանը մասնակցած քննիչի պնդմամբ՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու վարչապետ Սերժ Սարգսեանը մի քանի անգամ այցելել են խմբի անդամներին, որոնք պատրաստակամութիւն են յայտնել, հրամանի դէպքում, «կրակել ժողովրդի վրայ», եւ հէնց այդ խումբն է, նախաքննութեան պնդմամբ, մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղութեամբ: Հարցաքննութեան ժամանակ գեներալ Կարապետեանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ յայտարարելով, որ «ժողովրդի վրայ կրակելու հրաման ոչ ոք չի տւել»: Կարապետեանի հասցէին նման մեղադրանքներ հնչեցւել են նաեւ մի քանի այլ վկաների հարցաքննութեան ժամանակ, սակայն, ըստ յօդւածի, վերջինները չեն կարողացել հաստատել կամ հերքել Մարտի 1-ի ողբերգութեան մէջ գեներալի դերի մասին տեղեկութիւնը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկեանին եւ Սամուէլ Կարապետեանին, նախաքննութեան ընթացքում ՅՔԾ աշխատակիցները քննչական գործողութիւնների ժամանակ պնդել են, որ գործարար պատգամաւորներն են վճարել 2008 թւականի փետրւար-մարտին Երեւան տեղափոխւած արցախցի զինւորականներին, ինչպէս նաեւ ապահովել սննդով: Քննիչը պնդել է, որ Գագիկ Ծառուկեանի ներկայացուցիչներն այցելել են նախագահականում Կարապետեանի հրամանատարութեամբ գտնւող զինւորականներին և նրանց գումար բաժանել: BBC-ի հարցմանն ի պատասխան՝ երկու գործարարներն էլ հերքել են այս տեղեկութիւնը:

 

Ankakh.com

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։