Հա

Քաղաքական

08/08/2019 - 10:20

«BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ կապ չունի». Սամուէլ Կարապետեան

BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ որեւէ կապ չունի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի)։

«alikonline.ir» - BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ որեւէ կապ չունի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի)։

«Ես չգիտեմ՝ ինչու է նման յօդւած հրապարակւել, սակայն, այն իրականութեան հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատւէր է մեր հարեւանների կողմից»,- ասաց Սամուէլ Կարապետեանը։

ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը յայտնեց, որ ինքն ամիսներ առաջ հարցաքննւել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, եւ իր համար անհասկանալի է, թէ ինչու է յատկապէս այս ժամանակաշրջանում նման յօդւած հրապարակւում։

Յիշեցնենք, որ BBC-ն, վկայակոչելով իր տրամադրութեան տակ յայտնւած որոշ նիւթեր եւ հարցաքննութիւններ, գրում է, որ Մարտի 1-ի գործով  քննիչները կարծում են՝ ցուցարարների վրայ կրակ են բացել ղարաբաղեան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետեանը (գործով որպէս վկայ է ներգրաււած): Հարցաքննութիւններին քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղաւորւել է նախագահի աշխատակազմի նկուղում: Քննութիւնը կարծում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը: Քննիչները նաեւ ստուգում են երկու ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկեանի եւ Սամուէլ Ալեքսանեանի դերը, որոնք կարող էին ֆինանսաւորել ցոյցի ցրման օրերին ղարաբաղեան ուժայինների Երեւանում գտնւելու ծախսերը: Դրա հետ մէկտեղ հեղինակը գրում է, որ չի կարողացել ցուցարարների սպանութիւնների բոլոր հանգամանքների անկախ հաստատումը ստանալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։