Հա

Քաղաքական

10/08/2019 - 14:30

Ոսկանեան. «Իրանական ուղղութիւնը կարող է այլընտրանք լինել Վերին Լարսի անցակէտին, եթէ...»

ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է այն մասին, թէ որքանով է իրատեսական, որ իրանական ուղղութիւնն այլընտրանք լինի Վերին Լարսի անցակէտին։

«alikonline.ir» - ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է այն մասին, թէ որքանով է իրատեսական, որ իրանական ուղղութիւնն այլընտրանք լինի Վերին Լարսի անցակէտին։ Ըստ իրանագէտի՝ Հայաստանը, որպէս տարածաշրջանում կարեւոր դերակատարութիւն ունեցող ու ճանապարհների այլընտրանքների առումով ոչ այդքան մեծ հնարաւորութիւն ունեցող պետութիւն, ֆորսմաժորային իրավիճակներում, բնականաբար, կարող է օգտւել իրանական ուղուց, երբ փակւում է Լարսի անցակէտը։

«Բոլոր այս ծրագրերը չեն կարող լիարժէքօրէն կեանքի կոչւել, եթէ մենք չենք աւարտում Հիւսիս-հարաւ աւտոմայրուղին ու չենք շարունակում ֆինանսաւորում հայթայթել Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրն իրական օրակարգ ներառելու առումով»,- նշում է Ոսկանեանը։

Իրանագէտի համար ակնյայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում այս ծրագրերը կարեւորագոյն նշանակութիւն ունեն պետութեան համար։

«Միայն այս ուղիների լիարժէք շահագործմամբ եւ օգտագործմամբ է, որ Հայաստանը կարող է յաղթահարել ադրբեջանաթուրքական շրջափակումը»,- վստահեցնում է իրանագէտը։

Նա յաւելում է, որ կարճաժամկէտ հեռանկարում ակնկալել արցախեան հիմնախնդրի լուծմանը կամ սպասել, որ մօտ ապագայում կը բացւի հայ-թուրքական սահմանը, ոչ իրատեսական է։

«Հայաստանը գտնւում է քաղաքական շրջափակման մէջ ու փորձում են այդպէս պահել: Նոյն Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը եւ շատ տարածաշրջանային ծրագրեր, որոնք իրականացնում է Ադրբեջանը, միտւած են մեր պետութեանը շրջափակելու, հետեւաբար, պէտք է ձեռնարկւեն հակընդդէմ քայլեր»,- համոզւած է Ոսկանեանը։

Ըստ նրա՝ Իրանը դրական կարձագանքի այդ հարցին եւ խանգարող լուրջ հանգամանք չկայ, բացի այն, որ ադրբեջանական լոբբինգի ազդեցութեան տակ գտնւող որոշ մարգինալ խմբեր աղմուկ կը բարձրացնեն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։