Հա

Քաղաքական

13/08/2019 - 12:30

Հաւատ չընծայե՛լ ստայօդ պնդումներին. Արցախի ՊԲ-ն՝ Ադրբեջանի պնդումներին, թէ հայ զինծառայողը ոչ կանոնադրական յարաբերութիւնների պատճառով է լքել զօրամասն ու յայտնւել իրենց կողմում

Արցախի Հանրապետութեան ՊՆ մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ կապւած ադրբեջանական կողմում յայտնւած ժամկէտային զինծառայող Արայիկ Ղազարեանի վերաբերեալ հակառակորդի տարածած լուրերի հետ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ՊՆ մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ կապւած ադրբեջանական կողմում յայտնւած ժամկէտային զինծառայող Արայիկ Ղազարեանի վերաբերեալ հակառակորդի տարածած լուրերի հետ: Տեղեկազնում է Tert.am-ը:

ՊԲ հաղորդագրութեան մէջ ասւում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռեւս չպարզւած հանգամանքներում, ադրբեջանական կողմում յայտնւած ժամկէտային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարեանի լուսանկարները: Նշւում է, որ զինծառայողը թողել է իր ծառայութեան վայրը ոչ կանոնադրական յարաբերութիւնների պատճառով, իսկ շարքային Ղազարեանի մարմնին առկայ թեթեւ քերծւածքներն ու սպիերը ներկայացւում են իբրեւ նրա հանդէպ գործադրւած բռնութեան ապացոյցներ:

Իրականութիւնը խեղաթիւրւած ներկայացնելը եւ սեփական վայրագութիւնները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանօթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւնը յորդորում է հաւատ չընծայել ադրբեջանական կողմի ստայօդ պնդումներին, որոնք նպատակաուղղւած են միմիայն հայ զինւորի կերպարը նսեմացնելուն եւ սպասել ընթացող քննութեան աւարտին, որի արդիւնքները հասանելի են լինելու հանրութեանը»:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ դեռեւս չպարզւած հանգամանքերում 19-ամեայ զինծառայողը լքել է մարտական դիրքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։