Հա

Քաղաքական

13/08/2019 - 12:40

Մասիս Մայիլեանը չի բացառում իր ակտիւ մասնակցութիւնն Արցախում սպասւող ընտրութիւններին

Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը չի բացառում իր ակտիւ մասնակցութիւնն ընտրութիւններին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը չի բացառում իր ակտիւ մասնակցութիւնն ընտրութիւններին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Մասիս Մայիլեանը գրառում է կատարել «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Նա նշել է, որ հետեւում է ներարցախեան քաղաքական զարգացումներին եւ առաջիկայ ՏԻՄ ու համապետական ընտրութիւնների հետ կապված իրավիճակին։ Կարծում է, որ բացառիկ հնարաւորութիւն է ստեղծւած օրինակելի ընտրութիւնների անցկացման համար, եւ պատրաստ է ամէն ինչով նպաստել այդ ընտրութիւնների շուրջ դիւանագիտական առաւել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

«Նաեւ չեմ կարող անտեսել համապետական ընտրութիւններին իմ մասնակցութեան ձեւաչափի մասին բազմաթիւ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետութիւնից, Հայաստանի Հանրապետութիւնից  ու Սփիւռքից։ Մէկ անգամ եւս հաւաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լաւագոյն ապագայի հանդէպ իմ խիստ շահագրգռւած լինելը եւ այդ ապագայի կերտման գործում աւելի մեծ պատասխանատւութիւն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամութիւնը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղութեամբ, պարբերաբար հետեւում եմ հասարակական կարծիքի դրսեւորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրութիւններին եւ ձգտելու եմ առաւելագոյնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի եւ ըստ էութեան չեմ բացառում իմ ակտիւ մասնակցութիւնն ընտրութիւններին»,- նշել է Մասիս Մայիլեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։