Հա

Քաղաքական

24/08/2019 - 10:00

29 տարի առաջ այս օրը ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը

29 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որով դրւեց Հայաստանի անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

29 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որով դրւեց Հայաստանի անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

Հռչակագրում նշւած է. «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատւութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում, ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը»:

ՀՀ Անկախութեան մասին հռչակագիրը բաղկացած է 12 կէտից։

Ելնելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի դրոյթներից՝ խորհրդարանը 1991 թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքւէ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու նպատակով։ Ընտրողների 99.5 %-ը քւէարկել է անկախութեան հռչակման օգտին՝ 95% մասնակցութեան պարագայում։ Հանրաքւէի արդիւնքների հիման վրայ 1991 թ. սեպտեմբերի 23-ին Գերագոյն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետութիւն:

Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր փաստաթուղթն է եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մէկը։ Այն սահմանադրութեան հետ կազմում է մէկ միասնական ամբողջութիւն, քանի որ ՀՀ սահմանադրութիւնը խարսխւած է Անկախութեան մասին հռչակագրում ամրագրւած սկզբունքների եւ նպատակների վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։