Հա

Քաղաքական

02/09/2019 - 10:30

«Ղարաբաղցիները եւրոպական չափանիշներով պետութիւն են կառուցում». Արցախի խորհրդարանի փոխնախագահ

Անկախ պետութիւնը բարձրագոյն արժէք է ղարաբաղցիների համար: Այդ մասին News.am-ին յայտարարել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան ներկայացուցիչ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - Անկախ պետութիւնը բարձրագոյն արժէք է ղարաբաղցիների համար: Այդ մասին News.am-ին յայտարարել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան ներկայացուցիչ Վահրամ Բալայեանը:

1991 թւականի սեպտեմբերի 2-ին «ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշումները կայացնելու կարգի մասին» ԽՍՀՄ օրէնքի հիման վրայ ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի բոլոր մակարդակներում պատգամաւորների համատեղ նիստի արդիւնքում հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնաւորապէս, նշւած է, որ այն արտայայտում է «ժողովրդի կամքը՝ 1988-1991 թթ. փաստացի անցկացւած հանրաքւէով եւ ԼՂԻՄ ու Շահումեան շրջանի իշխանութեան մարմինների որոշումներով ամրապնդւած, ժողովրդի՝ ազատութեան, անկախութեան, իրաւահաւասարութեան եւ բարիդրացիութեան ձգտումը»:

«Արցախցիների համար դա կարեւորագոյն տօն է: Ժողովուրդը մեծ խանդաւառութեամբ է մասնակցում տօնախմբութեանը»,- նշել է Բալայեանը:

Սակայն տօնակատարութեան հետ մէկտեղ դա տարւայ ընթացքում կատարւած աշխատանքի ինքնատիպ հաշւետւութիւն է, յաւելել է խորհրդարանի փոխնախագահը: Ընդ որում, դա ե'ւ իշխանութեան հաշւետութիւնն է ժողովրդին, ե′ւ հասարակութեան հաշւետւութիւնն է ինքն իր առջեւ:

«28 տարւայ ընթացքում Արցախը բարդ ճանապարհ է անցել՝ պատերազմ, յետպատերազմեան դժւարութիւններ: Այժմ ղարաբաղցիները կառուցում են եւրոպական չափանիշներին համապատասխան պետութիւն, զարգացնում են դեմոկրատական ինստիտուտները: Դա են ցանկանում ինչպէս իշխանութիւնները, այնպէս էլ ժողովուրդը»,- ընդգծել է Վահրամ Բալայեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։