Հա

Քաղաքական

03/09/2019 - 12:10

«Իշխանութիւնները փորձում են հանրային օրակարգից հանել հասարակութեան դժգոհութեանն արժանացած խնդիրները, նրանց PR-ը լաւ չի աշխատում»․ Աղասի Ենոքեան

ՀՀ ներքաղաքական կեանքում իրական, թէ միֆական՝ թէժ աշնան լոզունգներ են գնում, քանի որ մի կողմից ընդդիմութիւնը յայտարարել է, որ լինելու է թէժ աշուն, միւս կողմից էլ իշխանութիւնն աշխատում է թոյլ չտալ այս ամէնը։ Լրագրողների հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը։

«alikonline.ir» - ՀՀ ներքաղաքական կեանքում իրական, թէ միֆական՝ թէժ աշնան լոզունգներ են գնում, քանի որ մի կողմից ընդդիմութիւնը յայտարարել է, որ լինելու է թէժ աշուն, միւս կողմից էլ իշխանութիւնն աշխատում է թոյլ չտալ այս ամէնը։ Լրագրողների հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը։ Նա նշեց, որ ՀՀ-ում գործընթացները չեն գնում ցանկալի ուղղութեամբ եւ դժգոհութեան ալիք է հասունանում. յայտնում է Tert.am-ը:

«Եկէք խոստովանենք, որ այսօր չունենք ընդդիմութիւն, բայց նրանք ասել են, որ աշնանը համախմբւելու են։ Թէ ինչու պէտք է լինի թէժ աշուն, պարզ է, քանի որ ՀՀ-ում պրոցեսները չեն գնում ցանկալի ուղղութեամբ, հասունանում է հասարակութեան դժգոհութիւն, այսինքն՝ նոյն գործընթացներն են, որոնք կային մինչեւ 2018-ը։ Այդ քաոսի մէջ կը լինի բիւրեղացման, տուրբուլենտութեան կենտրոններ, որոնք կը փորձեն լիցքաւորել եղած դժգոհութիւնները»,- ասաց նա։

Ենոքեանի գնահատմամբ՝ իշխանութիւններն այսօր փորձում են հանրային օրակարգից հանել հասարակութեան դժգոհութիւն առարկայ հանդիսացող խնդիրները։ Նա նկատեց, որ  իշխանութիւնը հրաժարւել է Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացումից։

«Լրջագոյն յետքայլ է արւել Ամուլսարի հարցում։ Եթէ հարցը չփակւի, ապա կը գնան այդ խնդրի սառեցման, որին տարբեր անուններ կը տան՝ նոր փորձաքննութիւն եւ այլն, որ այս թէժացման շրջանում այդ հարցերն օրակարգում չլինեն։ Իշխանութիւնները նաեւ մտածում էին Սերժ Սարգսեանին ձերբակալելու մասին, որը կարող էր դառնալ թէժ աշնան կենտրոններից մէկը։ Հասարակությեանն իր կողմը գրաւելու քայլեր են անում իշխանութիւնները, մենք նաեւ տեսնում ենք Նիկոլ Փաշինեանի գրառումները «Ֆէյսբուք»-ում, ինչպէս նաեւ պոպուլիստական անյաջող ֆիլմը։ Անյաջող էր, քանի որ որեւէ պոզիտիւ բան չկար, միայն Սերժին մերժելու հարցն էր, որին տարիուկէս է մերժել ենք»,- ընդգծեց Աղասի Ենոքեանը։

Ըստ քաղաքագէտի՝ իշխանութիւնների PR-ը լաւ չի աշխատում, այդ իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինեանն անընդհատ ֆէյսբուքեան գրառումներ է կատարում։

Աղասի Ենոքեանն անդրադարձաւ նաեւ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակներին՝ ասելով․ «Գիտէք՝ միշտ էլ եղել են նման հիմնադրամներ, բայց այստեղ խնդիրն այն է, որ բարեգործական հիմնադրամի անունն ԱԺ մեծամասնութիւն կազմող խմբակցութեան անւանում ունի։ Ժամանակին Գագիկ Ծառուկեանին մեղադրում էին, որ բարեգործական հիմնադրամն իր անունով չի կարող լինել, որովհետեւ դա բարեգործութիւն չէ, այլ ընտրակաշառք եւ այլն, բայց Ծառուկեանը գոնէ իր միջոցներն է օգտագործում, իսկ «Իմ քայլն» անում է անհասկանալի ծագմամբ միջոցների հաշւին։ Ժամանակին կար «Լոյս» հիմնադրամը, որ 400-ից աւել ուսանողի կրթաթոշակ է տւել, բայց այն երբեք չէր գովազդում»,- եզրափակեց Աղասի Ենոքեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։