Հա

Քաղաքական

08/09/2019 - 08:40

«Վարչապետը մանիպուլացնում է թւերը՝ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն եւ չունեն սոցիալական ազդեցութիւն». տնտեսագէտ

Մենք ունենք ընդամենը 6,8 տոկոս տնտեսական ակտիւութեան ցուցանիշ՝ նախորդ տարւայ 9.1 տոկոսի փոխարէն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում մտահոգութիւն յայտնեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը:

«alikonline.ir» - Մենք ունենք ընդամենը 6,8 տոկոս տնտեսական ակտիւութեան ցուցանիշ՝ նախորդ տարւայ 9.1 տոկոսի փոխարէն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում մտահոգութիւն յայտնեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը:

«Դրական է ցանկացած աճ, բայց չի կարելի մանիպուլացնել վիճակագրական թւերը: Բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը դրական զարգացում ունենայ եւ ունենանք սոցիալական խնդիրների լուծումներ, բայց 2018 թ.-ին նախորդ կառավարութիւնը, որին մերժեց մեր ժողովուրդը եւ յոյս ունէր, որ աւելի արագ պիտի զարգանանք, աւելի ներառական լինենք, տնտեսական զարգացումը բոլորին պիտի վերաբերւի, պէտք է ստւերը կրճատվի, պետութեան եկամուտներն աւելանան, թոշակներն աւելանան եւ այլն, փաստերը հակառակն են վկայում»,- նշեց տնտեսագէտը:

Նա բացատրեց, որ տնտեսական ակտիւութիւնը կարեւոր է, որ գործազուրկների համար նոր աշխատատեղեր ստեղծւեն, մարդը գնայ՝ աշխատի, իր քրտինքով ընտանիքը պահի: Բայց, այս պարագայում պատկերն այլ է. «Կայ տնտեսական ակտիւութեան ցուցանիշ, վարչապետն էլ տարեսկզբին ասում էր, որ 2018 թ.-ին 60 հազարով աւելացել է վարձու աշխատողների թիւը: Յետոյ, մենք հակափաստարկներ էինք բերում, որ այդ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն, դրանք ստւերից դուրս եկած աշխատատեղեր են: Դրանք, իհարկէ, դրական են այն առումով, որ ստւերը կրճատվում է, բայց չունեն սոցիալական ազդեցութիւն»:

Տնտեսագէտը ասւածը հիմնաւորեց թւերով. 2019 թ.-ի առաջին 7 ամիսներին 16 հազարով աւելացել է գործազուրկների թիւը՝ 234 հազարից դառնալով 250 հազար: Գործազրկութեան մակարդակը 21 տոկոսից դարձել է 22 տոկոս: Այսինքն, շարունակում է չլուծւած մնալ ներառական զարգացման խնդիրը:

Նա նաեւ նկատեց, որ ստւերի կրճատումը նոր իշխանութիւններին վերագրելը ճիշտ չէ, քանի որ դա նախկինում սկսւած գործընթաց է՝ նշւած 60 հազարից 40 հազար աշխատատեղը օրինական դաշտ են եկել 2018-ի առաջին 4 ամիսներին, երբ դեռ իշխանափոխութիւն չէր եղել:

Փադէոս Աւետիսեանը յիշեցրեց իշխանութիւնների խոստումը Հայաստանի ՀՆԱ-ն եօթնապատկելու եւ այս տարւանից երկնիշ տնտեսական աճ ունենալու մասին. «Խօսում է, որ մրգային գինիների արտահանումը աճել է 40 տոկոսով: Լաւ է, որ աճել է, բայց մրգային գինիները մեր արտահանման մէջ ի՞նչ տեսակարար կշիռ ունեն՝ 1 տոկոսի չեն հասնում»:

Արտահանումը 2019 թ.-ի առաջին 6 ամիսներին 0.5 տոկոսային կէտով նւազել է, այն դէպքում, որ 2018-ի նոյն ժամանակահատւածում ունեցել ենք 25 տոկոս աճ. տնտեսագէտը սա բացատրում է արտահանման խարխուսման ոլորտում ոչ համաչափ բարեփոխումներով, տնտեսական ռիսկով, քաղաքական անկայունութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։