Հա

Քաղաքական

08/09/2019 - 09:05

ՀՀ-ում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողով. սպասւում է Հանրապետութեան նախագահի եւ Սինգապուրի վարչապետի մասնակցութիւնը

այաստանի Հանրապետութիւնը պատրաստւում է Երեւանում կայանալիք Եւրասիական տնտեսական միութեան գագաթնաժողովին, որին սպասւում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սիէն Լունի մասնակցութիւնը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստւում է Երեւանում կայանալիք Եւրասիական տնտեսական միութեան գագաթնաժողովին, որին սպասւում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սիէն Լունի մասնակցութիւնը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը:

«Մենք պատրաստւում ենք այս գագաթնաժողովին: Ակնկալում ենք, որ այն կիրականացւի մասնակցութեամբ ԵԱՏՄ անդամ պետութիւնների ղեկավարների եւ հիւրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ, ներառեալ Սինգապուրը եւ Իրանը»,- ասաց Մնացականեանը:

ԵԱՏՄ գագաթնաժողովը Երեւանում կանցկացւի հոկտեմբերի 1-ին:

Աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրաւիրել էր մասնակցելու այդ գագաթնաժողովին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։