Հա

Քաղաքական

12/09/2019 - 11:20

Ֆրանսիացի խորհրդականների այցն Արցախ երկրի ԱԳ նախարարը կարեւորել է

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի պատգամաւորների պատւիրակութեանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ Գի Տեսիէի գլխաւորութեամբ։

«alikonline.ir» - Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի պատգամաւորների պատւիրակութեանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ Գի Տեսիէի գլխաւորութեամբ։

Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան արտգործնախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին եւ կարեւորել նրանց այցը՝  Արցախում առկայ իրավիճակին ծանօթանալու, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից։

Մասիս Մայիլեանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինութեան գործընթացին եւ տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնաւորապէս, վերջերս կայացած ՏԻՄ ընտրութիւններին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժէքների հիման վրայ հանրային կեանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսեւորումն են։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել երկկողմ յարաբերութիւններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրաւէրներին եւ դրանց դիմակայելու հնարաւորութիւններին։ Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտութիւնը եւ նրա բնակիչների հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների անխոչընդոտ իրացման կարեւորութիւնը։

Մասիս Մայիլեանն ընդգծել է երկու երկրների միջեւ խորհրդարանական դիւանագիտութեան եւ ապակենտրոնացւած համագործակցութեան զարգացման ուղղութեամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտութիւնը։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարեւորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի առանցքային դերը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։