Հա

Քաղաքական

08/10/2019 - 13:50

Աղասի Ենոքեան. «ԶԼՄ վրայ յարձակւողները գիտեն, որ քաջալերւում են իշխանութիւնների կողմից»

Այն, որ մինչ այս պահը «Հայելի» ակումբի վրայ ձւերով յարձակման դէպքի առթիւ քրէական գործ յարուցւած չէ, արդէն խօսում է իշխանութիւնների վերաբերմունքի մասին։

«alikonline.ir» - Այն, որ մինչ այս պահը «Հայելի» ակումբի վրայ ձւերով յարձակման դէպքի առթիւ քրէական գործ յարուցւած չէ, արդէն խօսում է իշխանութիւնների վերաբերմունքի մասին։ Լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը: Գրում է Panorama.am-ը:

«ԶԼՄ վրայ յարձակւողներն էլ իրենց ֆէյսբուքեան էջերում հպարտանում են իրենց արածով։ Սարսափելին այն է, որ չկայ այն զգացումը, որ նրանք վատ բան են արել, չկայ այն զգացումը, որ այս ամէն ինչին վերջ պէտք է տրւի»,- նկատեց բանախօսը։

Աղասի Ենոքեանը յիշեցրեց, որ նախկինում ընդդիմադիր «Հայկական ժամանակ»-ն ունեցել է նման ու աւելի վատ վերնագրեր, բայց այդ լրատւամիջոցի դէմ վերնագրերի համար յարձակումներ չեն եղել։

«Այդ յարձակւողները գիտեն, որ իրենք իշխանութեան կողմից քաջալերւում են, որովհետեւ խօսքը վերաբերում է ընդդիմադիր լրատւամիջոցին»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։