Հա

Քաղաքական

08/10/2019 - 14:40

Արարատ Միրզոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, որն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում:

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, որն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում: Տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտօնական կայքը:

Արարատ Միրզոյեանը շնորհակալութիւն է յայտնել դեսպանին՝ իր առաքելութեան ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ յաջողութիւններ մաղթելով իր հետագայ գործունէութեան մէջ:

Սէյէդ Քազեմ Սաջջադին շնորհակալութիւն է յայտնել Արարատ Միրզոյեանին՝ արդիւնաւէտ համագործակցութեան համար՝ նշելով, որ իր հետագայ գործունէութեան ընթացքում եւս կը փորձի նպաստել Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների զարգացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։