Հա

Քաղաքական

10/10/2019 - 09:00

ՀՀ նախագահ Սարգսեանն ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանի գլխաւորութեամբ: Այս մասին Yerkir.am-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։

Մարիօ Նալբանդեանը տեղեկացրել է, որ պատւիրակութեան կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչւած անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիւանագէտներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի եւ Արցախի հետ յարաբերութիւնների զարգացման ջատագովներ են: Խօսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակն Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:

ՀՀ նախագահ Սարգսեանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ եւ շնորհակալութիւն յայտնել հիւրերին ի նպաստ Հայաստանի եւ Արցախի նրանց գործունէութեան համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապւած է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում էք, հանդիպել եմ հայերի, որոնք, յատկապէս Մեծ Եղեռնից յետոյ, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լաւ քաղաքացիներ: Ի դէմս Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի՝ դուք ունէք լաւ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,- նշել է նախագահը՝ արդիւնաւէտ աշխատանք մաղթելով նրանց արցախեան համաժողովում:

Հանդիպմանը ներկայ՝ համաժողովի պատւիրակները նշել են, որ իրենց միաւորում է հիացմունքն ու սէրը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամութիւն են յայտնել այսուհետ եւս շարունակել ակտիւ ջանքերն ի շահ Հայաստանի եւ Արցախի:

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը
    Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

    «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

  • Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում
    Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Երէկ՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել համաժողովի մասնակից Արցախի բարեկամներ Հարաւային Ամերիկայից, Չիլիից՝ Ռիկարդօ Նունեզը եւ Արգենտինայից՝ Ռուբէն Ջուստինիանը: Այցելուներին ընկերակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ:

  • Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»
    Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»

    Թէեւ ոչ բռնի յայտարարութիւններով, բայց իրականում բռնի ձեւերով մարդկանց պաշտօններից հեռացնելը ընդունելի մարտավարութիւն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։