Հա

Քաղաքական

10/10/2019 - 09:30

«Արցախի ինքնորոշումն անառարկելի է». Մուհամեդ ալ Ուգայլի

Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, եւ մարդկութիւնը պէտք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց իրաքցի ճարտարապետ, քաղաքական եւ անվտանգութեան հարցերի հետազօտող Մուհամեդ ալ Ուգայլին, որը Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելուց եւ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց յետոյ պէտք է մեկնի Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

«alikonline.ir» - Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, եւ մարդկութիւնը պէտք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց իրաքցի ճարտարապետ, քաղաքական եւ անվտանգութեան հարցերի հետազօտող Մուհամեդ ալ Ուգայլին, որը Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելուց եւ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց յետոյ պէտք է մեկնի Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

 

- Ի՞նչ նպատակով էք Հայաստանում եւ արդեօ՞ք հաւանեցիք Հայաստանը:

- «Պրօ Արցախ» համաժողովի կազմակերպիչների ազնիւ հրաւէրով Իրաքի մտաւորականների եւ գիտնականների պատւիրակութիւնն այցելել է Երեւան, նաեւ Ստեփանակերտում մասնակցելու ենք «Պրօ Արցախ» համաժողովին: Ծիծեռնակաբերդի այս յուշահամալիրում մեր մարդկային զօրակցութիւնն ենք յայտնում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, այն միշտ վառ պէտք է մնայ ժողովուրդների եւ մարդկութեան պատմութեան մէջ, ինչպէս նաեւ պէտք է առաջ տանել ճանաչման գործընթացը: Պատմութիւնը վկայում է, որ Հայոց Ցեղասպանութիւնն ամենադաժան արարքն է մարդկութեան պատմութեան մէջ:

Մենք, ծաղիկներ խոնարհելով, մեր յարգանքը մատուցեցինք նահատակւած մէկ ու կէս միլիոն հայերի յիշատակին: Այս այցելութիւնը մեր համեստ ներդրումն է հայ ժողովրդի պայքարում, որը ջանք չի խնայում, որ Հայոց Ցեղասպանութիւնը համաշխարհային ճանաչում ստանայ:

 

- Դուք այցելելու էք նաեւ Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ կազմակերպած «Պրօ Արցախ» համաժողովին: Գիտենք, որ Արցախ այցելող բոլոր արտասահմանցիներին Ադրբեջանը գցում է «սեւ ցուցակը»: Մտավախութիւն չունէ՞ք այս հարցում:

- Ժողովուրդների իրաւունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշւի առնելով իրենց պատմութիւնը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, եւ մարդկութիւնը պէտք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հաւասարակշռութիւնը:

Չեմ կարծում, որ Արցախեան հարցն անկայունութիւն է ստեղծում տարածաշրջանում, այդ պատճառով էլ Արցախի ինքնորոշման խնդիրն անառարկելի է: Բացի այդ, հակառակ մերժւածութեան մթնոլորտին, Արցախ այցելութեամբ մեր աջակցութիւնն ենք յայտնում իրաւական ու մարդասիրական արժէքներին: Կոչ եմ անում կառավարութիւններին, որ չհակադրւեն այս կարգի այցերին եւ չպատժեն այցելողներին:

 

- Ինչպէ՞ս էք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիան երկար տարիներ շրջափակման մէջ է պահում Հայաստանը:

- Պետութեան կողմից իր հարեւանների հետ ցանկացած հակամարտութիւն ազդում է ներկայ եւ ապագայ յարաբերութիւնների վրայ: Բայց որպէսզի պետութիւնները կարողանան տնտեսապես եւ անվտանգութեան առումով կայուն լինել, պէտք է ձգտեն փակ սահմաններ չունենալ իրենց հարեւանների հետ: Այսօր՝ 21-րդ դարում, մենք ամենաշատը կարիք ունենք ժողովուրդների երկխօսութեան, որը ստեղծւում է տնտեսական եւ մշակութային յարաբերութիւններով: Այս տարածաշրջանը բարդ է, սակայն միշտ հնարաւորութիւն կայ, որ թէ՛ Թուրքիայի, թէ՛ այլ պետութիւնների հասարակութիւնների միջեւ կապեր ստեղծւեն:

Սահմանները փակելու որոշումները անկայունութիւն են ստեղծում տարածաշրջանում, իսկ անկայունութիւնից ոչ մէկն ապահովւած չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարութիւնը խաղաղութեան կոչեր է ուղղում համայն աշխարհին, այդ թւում՝ Թուրքիային: Ճիշտ է՝ այս երկու ժողովուրդների միջեւ հակամարտութիւն է տեղի ունեցել, գրաււած հողեր կան, բայց ժողովուրդների ներկայիս մտածելակերպը նման չէ անցեալ դարի մտածելակերպին:

 

- Իրաքում այժմ հակակառավարական ցոյցեր են տեղի ունենում, որոնք նաեւ մարդկային զոհերի պատճառ են դառնում. ի՞նչ հանգուցալուծում էք տեսնում:

- Իրաքի Հանրապետութիւնն ունի իր Սահմանադրութիւնը, որն Իրաքի ժողովրդի համար օրէնքներ է սահմանում, նաեւ ներառում իրաքցիների՝ հանրահաւաքներ անելու իրաւունքը: Կառավարութիւնը պարտաւոր է արդարացնել ժողովրդի պահանջները, հակառակ դէպքում՝ կաշխատեն արտաքին գործոնները՝ հաշւի առնելով Միջին Արեւելքի եռացող կաթսան: Չենք ուզում, որ Իրաքը Միջին Արեւելքի խնդիրների զոհը դառնայ եւ Իրաքի ժողովուրդը օգտագործւի որպէս զէնք միջազգային խնդիրների լուծման համար: Իրաքի ժողովրդի պահանջներն արդարացի են, եւ կառավարութիւնը լուրջ է տրամադրւած՝ արդարացնելու դրանք օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինների միջոցով: Այս համակարգերը պէտք է միասնաբար աշխատեն, որ արդարացնեն ժողովրդի պահանջը: Իրաքի ժողովուրդը շատ տանջւեց պատերազմներից, պաշարումից եւ տառապեց անկայուն վիճակից, այդ պատճառով էլ իրաւունք ունի մարդկային եւ արդար պայմաններում ապրելու, որովհետեւ Իրաքի ժողովուրդը խելացի ժողովուրդ է, որը խորը մշակութային, պատմական, արժէքներ ունի:

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը
    Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

    «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

  • Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում
    Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Երէկ՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել համաժողովի մասնակից Արցախի բարեկամներ Հարաւային Ամերիկայից, Չիլիից՝ Ռիկարդօ Նունեզը եւ Արգենտինայից՝ Ռուբէն Ջուստինիանը: Այցելուներին ընկերակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ:

  • Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»
    Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»

    Թէեւ ոչ բռնի յայտարարութիւններով, բայց իրականում բռնի ձեւերով մարդկանց պաշտօններից հեռացնելը ընդունելի մարտավարութիւն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։