Հա

Քաղաքական

10/10/2019 - 12:20

ՀՀ ԱԳՆ-ի յայտարարութիւնը Սիրիայի հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական ներխուժման վերաբերեալ

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական ներխուժումը, որը կը յանգեցնի տարածաշրջանային անվտանգութեան հետագայ վատթարացման, քաղաքացիական բնակչութեան շրջանում մարդկային կորուստների, տեղահանւածների մեծ հոսքի եւ ի վերջոյ մարդասիրական նոր ճգնաժամի։

«alikonline.ir» - Հայաստանը դատապարտում է Սիրիայի հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական ներխուժումը, որը կը յանգեցնի տարածաշրջանային անվտանգութեան հետագայ վատթարացման, քաղաքացիական բնակչութեան շրջանում մարդկային կորուստների, տեղահանւածների մեծ հոսքի եւ ի վերջոյ մարդասիրական նոր ճգնաժամի։ Յատկապէս մտահոգիչ իրավիճակ է ստեղծւում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների համար:

Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաեւ ինքնութեան հիմքով մարդու իրաւունքների ծանր եւ զանգւածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգւածային վայրագութիւնները կանխելու եւ Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչութեանը պաշտպանելու ուղղութեամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնութեանը եւ ինքնիշխանութեանը եւ կոչ է անում զերծ մնալ Սիրիայի եւ նրա ժողովրդի դէմ ռազմական ոտնձգութիւններից: Հայաստանը կը շարունակի տեղում մարդասիրական օգնութիւն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։

 

ՀՀ ԱԳՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։