Հա

Քաղաքական

«Թուրքիայի՝ արխիւներ բացելու յայտարարութիւնները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թւականներից, թուրքերը յայտարարում են, որ մենք մեր արխիւները բացում ենք, կարող էք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակէտը»,- «Panorama.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը։ 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը յայտարարել է, որ 2020 թւականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիւները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին: 

Published in Հասարակական

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ եւ թուրք հետազօտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարութեամբ ուսումնասիրել եւ դասակարգել են հայր Գրիգոր Գերգերեանի արխիւը։ Անթիւ փաստաթղթերից ու անգնահատելի վկայութիւններից կազմւած այդ արխիւը հայր Գերգերեանը հաւաքել է 1930-ական թւականներից մինչեւ իր կեանքի վերջը՝ 1988 թւականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, դրան նախորդող եւ յաջորդող ժամանակաշրջանին։

Published in Հասարակական

Պատմական դէմքերու յատկացուած «Ազդակ»-ի լուսանկարներու ելեկտրոնային բաժինը հարստացաւ կարեւոր նոր խմբաքանակով: 

Գերմանացի պատմաբան, յայտնի ցեղասպանագէտ Հիլմար Կաիզէրը, ով առաւելագոյնս հետազօտել է թուրքական արխիւները հաւաստիացնում է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թւականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակէտին են հասել, այլեւս դրանց կարիքը չկայ:

Published in Հասարակական

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան բացել է «1915 թւականի դէպքերի» վերաբերեալ առկայ բոլոր ռազմական արխիւները:

Published in Միջազգային

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը համալրւեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ արժէքաւոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերւել Վատիկանի գաղտնի արխիւներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրեանի միջոցներով ձեռք բերւած փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին յանձնւեցին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին:

Ամատունի Վիրաբեան անդրադարձած է արխիւային խնդիրներու, Սփիւռքի զանազան վայրերու կամ հաստատութիւններու մէջ պահ դրուած արխիւներուն, ներառեալ՝ ՀՅԴ Արխիւին, Պոսթըն։

Ան կ’ըսէ, թէ «տխուր իրավիճակ» կայ Սփիւռքի մէջ գոյութիւն ունեցող արխիւներուն պարագային, որովհետեւ հոն աշխատողներ չկան։

Արխիւի մասին, մանաւանդ Հ.Յ.Դաշնակցութեան արխիւին մասին Ա. Վիրաբեանի այս արտայայտութիւնը կրնայ (նոյնիսկ ակամայ) թիւրիմացութիւններու առաջնորդել, ձգելով այն տպաւորութիւնը , որ անփոյթ վերաբերում մը կայ։

«Մոդուս Վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը տեղին է համարում թուրք վերլուծաբանների անհանգստութիւնը, որ հնարաւոր է՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գոյքը վերադարձնելու գործընթաց սկսւի, որի բոլոր իրաւական հիմքերը կան:

Published in Քաղաքական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։