Հա

Քաղաքական

%PM, %05 %486 %2017 %15:%Ապր

Սէուլը Հիւսիսային Կորէայի պատճառով զօրքերը բերել է լիարժէք ռազմական պատրաստւածութեան

Հարաւային Կորէայի զինւած ուժերի շտաբերի հրամանատարների միացեալ յանձնաժողովի տարածած յայտարարութիւնում ասւում է, որ «Հիւսիսային Կորէայի կողմից անշրջահայեաց սադրանքների շարունակումը կը հանգեցնի հիւսիսկորէական ռեժիմի տապալմանը»:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայի զօրքերը բերւել են լիարժէք ռազմական պատրաստւածութեան, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում անյապաղ պատասխան տան Հիւսիսային Կորէայի կողմից ցանկացած սադրանքի: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Ռենհապ» լրատւական գործակալութիւնը:

Հարաւային Կորէայի զինւած ուժերի շտաբերի հրամանատարների միացեալ յանձնաժողովի տարածած յայտարարութիւնում ասւում է, որ «Հիւսիսային Կորէայի կողմից անշրջահայեաց սադրանքների շարունակումը կը հանգեցնի հիւսիսկորէական ռեժիմի տապալմանը»:

Արդէն տեղեկացրել ենք, որ Հիւսիսային Կորէան արեւելեան ափից կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:

Հարաւկորէական կողմի փոխանցմամբ՝ գործողութեան միջին շառաւիղով «KN-15» հրթիռն անցել է 60 կմ. թռիչքի ընթացքում այն հասել է 179 կմ. բարձրութեան ու ընկել ծովը:

Սադրիչ բնոյթի արձակումը տեղի է ունեցել Միացեալ Նահանգների եւ Չինաստանի նախագահների հանդիպման նախաշեմին: Յայտնի է, որ երկկողմ հանդիպման շրջանակում քննարկւելիք առանցքային թեմաներից մէկն է լինելու Հիւսիսային Կորէայից եկող ռազմական սպառնալիքը:

Յայտնի է, որ միայն մարտ ամսւայ ընթացքում Հիւսիսային Կորէան 6 բալիստիկ հրթիռ է արձակել, որից միայն 1-ի արձակումն է ձախողւել:

Նշենք, որ Փհենեանի կողմից վերջին սադրիչ քայլը դատապարտել են Ճապոնիան, Հարաւվային Կորէան եւ Միացեալ Նահանգները:

Մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, որ «այս հարցի շուրջ պաշտօնական Վաշինգտոնը վաղուց արդէն ամէն ինչ ասել է եւ նոր մեկնաբանութեան կարիք չի տեսնում»:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։