Հա

Քաղաքական

Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 09:30

Հրաձգութիւն Փարիզի կենտրոնում. ԴԱԷՇ-ը ստանձնել է պատասխանատւութիւնը

Յարձակւողի մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մօտ տեղական ժամանակով` ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից:

«alikonline.ir» - Ապրիլի 20-ի երեկոյեան յանցագործը կրակ է բացել ոստիկանների վրայ Փարիզի կենտրոնում, սպանելով մէկ եւ վիրաւորելով երկու ոստիկանների։

Յարձակւողի մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մօտ տեղական ժամանակով` ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից։

Ոստիկանին սպանելուց յետոյ յարձակւողը փորձել է փախուստի դիմել՝ կրակելով միւս ոստիկանների վրայ ու վիրաւորելով նրանցից երկուսին։ Յարձակւողը սպանւել է պատասխան կրակով։

Թաղամասը շղթայւած է, Փարիզի ոստիկանութիւնը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։

ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը պատասխանատւութիւն է ստանձնել տեղի ունեցած յարձակման համար։

ԴԱԷՇ-ի տարածած հաղորդագրութեան մէջ յանցագործը յիշատակւած է որպէս Աբու Իւսուբ ալ Բելժիկ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։