Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Յուլիսի 2017 12:10

Թուրքիայում ասորական համայնքի սրբավայրերի բռնի պետականացման հարցը հասել է Շւեդիայի խորհրդարան

Շւեդիայի «Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային» կուսակցութեան պատգամաւոր Եըլմազ Քերիմոն եւ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Ռոբերտ Հալէֆը երկրի խորհրդարանում բարձրացրել են Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրօնական հարցերով վարչութեանը փոխանցելու հարցը:

«alikonline.ir» - Շւեդիայի «Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային» կուսակցութեան պատգամաւոր Եըլմազ Քերիմոն եւ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Ռոբերտ Հալէֆը երկրի խորհրդարանում բարձրացրել են Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրօնական հարցերով վարչութեանը փոխանցելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «ANF» գործակալութիւնը, պատգամաւորները յիշեցրել են, որ 1960-ական թւականներից սկսած Թուրքիայում առկայ տարբեր բռնաճնշումների հետեւանքով արեւմտաեւրոպական երկրներ են ստիպւած եղել արտագաղթել աւելի քան կէս միլիոն ասորիներ: Այս տարիների ընթացքում շատերի գոյքն ու սրբավայրերը բռնագրաււել են պետութեան ու տեղի բնակիչների կողմից:

Այս տարւայ յունիսին ընդհանուր որոշմամբ Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական համայնքից ապօրինաբար խլւած կառոյցների թիւը հասնում է 50-ի, դրանց մեծ մասը գտնւում են Մարդին նահանգում:

Բռնագրաււած շինութիւնների կազմում է նաեւ Մոր Գաբրիէլ ասորական վանքը, որը համարւում է Մարդինի խորհրդանիշերից մէկը:

Մոր Գաբրիէլը կառուցւել է 4-րդ դարում եւ համարւում է ասորական մշակոյթի պահպանւած բացառիկ պատմական նմուշներից մէկը:

Նշենք, որ Լօզանի պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը (յօդւածներ 37-44) ամբողջովին նւիրւած է Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեանը, նրանց ինքնութեան ու ժառանգութեան պահպանմանը։

Լօզանի պայմանագրի 38-րդ յօդւածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնաւոր կամ հանրային կեանքում տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն։ Իսկ պայմանագրի 40-րդ յօդւածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք։

Լօզանի պայմանագրի 42-րդ յօդւածի 3-րդ մասով «Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները»: Բնականաբար, «լիակատար պահպանութիւնը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւերելը, այլեւ դրանց ամրացումն ու նորոգումը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։