Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 12:50

Սէուլը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Փհենեանին

Հարաւային Կորէայի նոր կառավարութիւնը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Հիւսիսային Կորէային, որպէսզի հնարաւոր լինի խուսափել հաւանական ռազմական բախումից:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայի նոր կառավարութիւնը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Հիւսիսային Կորէային, որպէսզի հնարաւոր լինի խուսափել հաւանական ռազմական բախումից: Գրում է «tert.am»-ը: 

Պաշտօնական Փհենեանը դեռեւս չի պատասխանել առաջարկին:

Երկրները տեխնիկապես շարունակում են պատերազմական վիճակում մնալ, սակայն Հարաւային Կորէայի նորընտիր նախագահ Մուն Չժէ-ինը ցանկանում է երկխօսութիւն սկսել ու ստիպել Փհենեանին դադարեցնել վիճահարոյց միջուկային ծրագրի զարգացումը: 

Յայտնի է, որ Սէուլը բանակցութիւնների առաջարկը հնչեցրել է Հիւսիսային Կորէայի կողմից յուլիսի 3-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարէյաջող փորձից յետոյ: Հարաւային Կորէայի պաշտպանութեան նախարարութեան առաջարկով՝ Փհենեանի հետ բանակցութիւնները պէտք է կայանան յուլիսի 21-ին՝ սահմանային բնակավայրերից մէկում: 

Միջմայրցամաքային հրթիռի թռիչքի առաւելագոյն բարձրութիւնը կազմել է 2802 կիլոմետր: Հաղորդւում է նաեւ, որ 39 րոպէի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր: 

Հրթիռի արձակման մասին հրամանը տւել է հիւսիսկորէացի առաջնորդ Կիմ Չէն Ինը: Նա նաեւ հետեւել է փորձարկմանը: 

Փհենեանի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից յետոյ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենեանի հարցում «կոշտ քայլի» դիմել։ 

Նշենք, որ վերջին տարիներին Հիւսիսային Կորէան ակտիւօրէն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արեւմուտքի զայրոյթը: 

Պաշտօնական Փհենեանը բազմիցս յայտարարել է, որ սադրանքի դէպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։