Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 13:00

Ժան-Կլոդ Իւնկէր. «Եթէ Թուրքիան վերականգնի մահապատիժը, ԵՄ-ն վերջնականապէս կը փակի իր դռները Թուրքիայի առաջ».

Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Իւնկէրը յայտարարել է, որ եթէ Թուրքիայի իշխանութիւնները ընդունեն մահապատժի օրէնքի վերականգնման որոշում՝ Եւրոմիութիւնը վերջնականապէս կը փակի իր դռները Թուրքիայի առաջ:

«alikonline.ir» - Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Իւնկէրը յայտարարել է, որ եթէ Թուրքիայի իշխանութիւնները ընդունեն մահապատժի օրէնքի վերականգնման որոշում՝ Եւրոմիութիւնը վերջնականապէս կը փակի իր դռները Թուրքիայի առաջ: Գրում է «tert.am»-ը: 

Միեւնոյն ժամանակ եւրոպացի պաշտօնեան շեշտել է, որ Թուրքիան որպէս գործընկեր շարունակում է մեծ կարեւորութիւն ներկայացնել ԵՄ-ի համար եւ Եւրոպան ցանկանում է տեսնել իր հարեւանին հզօր թէ՛ տնտեսապէս, թէ՛ ժողովրդավարական տեսանկիւնից: 

Իւնկէրը նշել է, որ մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մօտ նկատել է ոչ թէ Եւրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում: 

Նշենք, որ յուլիսի 15-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձի մէկ ամեակին նախագահ Էրդողանը ժողովրդի առաջ կրկին խօսել է մահապատժի օրէնքի վերականգնումից: 

«Խորհրդարանը կը հաստատի՝ ես կը ստորագրեմ: Մահին մահով կը պատասխանենք», - ասել է Էրդողանը մահապատժի օրէնքի հնարաւոր վերականգնման մասին: 

Թուրքիայում մահապատիժն օրինական էր մինչեւ 2004 թւականը, սակայն գործնականում այն չի կիրառւել 1984-ից ի վեր: 

Մահապատիժը վերականգնելու մասին խօսակցութիւններն ու առաջարկները երկրում սկսեցին ի յայտ գալ 2016 թւականի յուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական յեղաշրջման անյաջող փորձից յետոյ, որի ժամանակ աւելի քան 300 մարդ էր զոհւել, հազարաւորները` վիրաւորւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։