Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 10:40

Սիրիայում պատերազմի զոհերի թիւը գերազանցել է 330 հազարը

Մարդու իրաւունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տւեալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհւել է արդէն աւելի քան 330 հազար մարդ, այդ թւում՝ մօտ 100 հազար քաղաքացիական անձ: 

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տւեալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհւել է արդէն աւելի քան 330 հազար մարդ, այդ թւում՝ մօտ 100 հազար քաղաքացիական անձ: Ինչպէս յուլիսի 16-ին յայտնել է Լոնդոնում տեղակայւած կազմակերպութիւնը, 2011 թւականից 2017 թւականի յուլիսի կէսն ընկած ժամանակահատւածում Սիրիայում զոհւել է ընդհանուր առմամբ 331 765 մարդ: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Իրաւապաշտպանների հաշւարկների համաձայն՝ բռնի մահւամբ զոհւած 99 617 խաղաղ բնակչից 18 243-ը երեխայ է: 

Զինւած հակամարտութեան հետեւանքով՝ զոհւել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին հաւատարիմ 116 774 զինծառայող եւ նրա աջակից, ինչպէս նաեւ 57 հազար ապստամբ, այդ թւում՝ սիրիական ընդդիմութեան եւ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբաւորումների դաշինքի անդամներ: 

Բացի այդ՝ սպանւել է 58 հազար ահաբեկիչ, հիմնականում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման կամ «Ալ Կաիդա»-ին մօտ խմբաւորումների աջակիցներ: 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։