Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 14:50

Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է

Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեան յայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադին ողջ է եւ գտնւում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարաւ ընկած հատւածում:

«alikonline.ir» - Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեան յայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադին ողջ է եւ գտնւում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարաւ ընկած հատւածում: Յայտնում է «tert.am»-ը՝ «Reuters» գործակալութեանը յղումով:

«Բաղդադին վստահմամբ ողջ է: Նա չի զոհւել: Մենք տեղեկութիւն ունենք, որ նա ողջ է: Մենք 99 տոկոսով վստահ ենք, որ նա ողջ է»,- ասել է Լահուր Թալաբանին:

«Մի մոռացէք, որ նրա արմատները դեռ Իրաքում գործող «Ալ Ղաիդա»-ում էին: Նա թաքնւում էր անվտանգութեան ծառայութիւններից: Նա գիտի՝ ինչ է անում»,- ասել է Թալաբանին:

Յուլիսի 16-ին նման յայտարարութեամբ է հանդէս եկել իրաքեան ՆԳՆ հետախուզութեան եւ հակաահաբեկչական գործողութիւնների ծառայութեան տնօրէն Աբու Ալի Բասրին, ով նշել է, որ իրենց տեղեկութիւններով՝ Բաղդադին ողջ է:

Նրա խօսքով` ԴԱԷՇ-ի առաջնորդը ողջ է եւ մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում: Իրաքցի պաշտօնեան նշել է, որ ահաբեկիչների ղեկավարը, հաւանաբար, գտնւում է Ռաքքա քաղաքի սահմաններից դուրս:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։