Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 10:20

Արաբական երկրների ԱԳ նախարարները Իրաքեան Քուրդիստանում կայանալիք հանրաքւէն համարել են անօրինական

Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքեան Քուրդիստանում կայանալիք անկախութեան հանրաքւէն անօրինական են համարում: 

«alikonline.ir» - Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքեան Քուրդիստանում կայանալիք անկախութեան հանրաքւէն անօրինական են համարում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրոյցում յայտարարել է Արաբական երկրների լիգայում Իրաքի ներկայացուցիչ Հաբիբ ալ Սադրը:

Կահիրէում՝ կազմակերպութեան կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-13-ին կայացել է արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման թեմաներից մէկն էլ Իրաքում ստեղծւած իրավիճակն էր:

«Նախարարները որոշել են աջակցութիւն յայտնել Իրաքի տարածքային ամբողջականութեանը, իսկ այդ հանրաքւէն համարել են ոչ միայն Իրաքի միասնութեան, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան համար սպառնալիք»,- ասել է Հաբիբ ալ Սադրը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։