Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 10:40

Իրանը եւ ԱՄՆ-ն պահանջել են յետաձգել Իրաքի Քրդական ինքնավարութեան անկախութեան հանրաքւէն

ԱՄՆ-ն եւ Իրանը միջամտել են Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավարութիւնում (ՀԻՔԻ) հանրաքւէի հարցին եւ այն կարող է յետաձգւել: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն եւ Իրանը միջամտել են Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավարութիւնում (ՀԻՔԻ) հանրաքւէի հարցին եւ այն կարող է յետաձգւել: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ermenihaber»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ՀԻՔԻ-ի գլխաւոր ընդդիամադիր «Goran» («Փոփոխութիւն») շարժմանը պատկանող «KNN» հեռուստաալիքին յղումով:

Բարզանիի կողմից սեպտեմբերի 25-ին նախատեսւած հանրաքւէն կարող է յետաձւել՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլէյմանի եւ ԱՄՆ-ի՝ ԴԱԷՇ-ի դեմ պայքարի հարցերով յատուկ ներկայացուցիչ Բրէթ Մաքգուրքի միջամտութեան արդիւնքում:

Ղասեմ Սուլէյմանը մեկնել է Էրբիլ եւ Սուլէյմանիէ: Այս պաշտօնեաների ճնշման տակ Բարզանին համաձայնել է յետաձգել հանրաքւէն: Աղբիւրի համաձայն՝ Իրանը եւ ԱՄՆ-ը երաշխավորել են, որ Բաղդադի հետ նոր պայմանագիր կը կնքւի:

Աղբիւրը յիշեցնում է, որ Իրաքի խորհրդարանում սեպտեմբերի 12-ին կայացած քւէարկութեան արդիւնքում անկախութեան հանրաքւէն մերժւել է: Աւելի վաղ ՀԻՔԻ-ն որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 25-ին անկախութեան հանրաքւէ անցկացնելու մասին: Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին յայտարարել էր, որ այդ հակասահմանադրական հանրաքւէի արդիւնքները իրենք չեն ճանաչելու: Թուրքիան, Իրանը եւ ԱՄՆ-ը եւս դէմ են հանրաքւէի անցկացմանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։