Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:40

Ահաբեկիչներն այստեղ տեղ չունեն, սա հայկական գերեզմանատուն չէ. Անկարայում քուրդ պատգամաւորի մօր դին հանել են գերեզմանափոսից

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան կալանաւորւած պատգամաւոր Այսէլ Թուղլուքի մօր յուղարկաւորութեան արարողութեան խոչընդոտումն ազգայնական խմբաւորումների կողմից:

«alikonline.ir» - Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան կալանաւորւած պատգամաւոր Այսէլ Թուղլուքի մօր յուղարկաւորութեան արարողութեան խոչընդոտումն ազգայնական խմբաւորումների կողմից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «demokrathaber.org» կայքը, քուրդ պատգամաւոր Թուղլուքը, որը մեղադրւում է Թուրքիայում ահաբեկչական համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան հետ կապեր ունենալու համար, մէկ օրով թոյլտւութիւն է ստացել բանտից դուրս գալու՝ Անկարայում մօր յուղարկաւորութեանը մասնակցելու նպատակով:

Սակայն թաղման թափորի ճանապարհը կտրած ազգայնականները չեն թոյլատրել այդտեղ թաղել դատապարտւած քուրդ պատգամաւորի մօրը՝ բացականչելով, որ դա ահաբեկիչների տեղը չէ:

«Այստեղ նահատակ զինւորներ են թաղւած, ահաբեկիչներն այստեղ տեղ չունեն, սա հայկական գերեզմանատուն չէ», - բղաւել են ազգայնականները, որոնք բռնի ուժով հանել են մահացածին արդէն փորւած փոսի միջից:

Սպասւում է, որ Թուղլուքի մօր մարմինը կը տեղափոխւի Դերսիմ եւ կը յուղարկաւորւի այդտեղ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։