Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 09:10

Թուրքիայում հայկական ու հրեական համայնքները պայքարում են Իշխանաց կղզիների պահպանման համար

Ստամբուլի Իշխանաց կղզիների վերակառուցման նոր պլանը Թուրքիայում բողոքի ալիք է առաջ բերել, յայտնում է «Վատիկանի Ռադիօ»-ն։ Նախագծի շինարարութիւնը կանդրադառնայ լողափերին, անտառներին, նախկինում պետութեան կողմից պահպանւող շինութիւններին։ Բնապահպան ակտիւիստներից բացի, բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ քրիստոնեայ եւ հրեական համայնքները։ 

«alikonline.ir» - Ստամբուլի Իշխանաց կղզիների վերակառուցման նոր պլանը Թուրքիայում բողոքի ալիք է առաջ բերել, յայտնում է «Վատիկանի Ռադիօ»-ն։ Նախագծի շինարարութիւնը կանդրադառնայ լողափերին, անտառներին, նախկինում պետութեան կողմից պահպանւող շինութիւններին։ Բնապահպան ակտիւիստներից բացի, բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ քրիստոնեայ եւ հրեական համայնքները։ Գրում է «news.am»-ը:

Հայ քրիստոնեաները, ուղղափառ յույները, կաթոլիկներն ու սեֆարդեան հրեաները այս կղզիներում այնքան խիտ են բնակեցւած, ինչպէս Թուրքիայում ոչ մի այլ տեղ։ Կղզիների մօտ 14 հազար բնակիչներին աւելի քան 50 հազար նորերին աւելացնելու դէպքում կղզիները կը կորցնեն Օսմանեան Թուրքիայի հնագոյն բազմակրօն եւ մշակութային օջախ լինելու բնոյթը։

Պետութեան կողմից պահպանւող յուշարձանի կարգավիճակը կորցնելը սպառնում է պատմական եկեղեցիներին, վանքերին, սինագոգներին։  Միաժամանակ նախատեսւում է գեղանկար փայտեայ տները օտարել սեփականատէրերից, որոնք հիմնականում պատկանում են հայերին եւ հրեաներին։ Դրանց տեղերում պէտք է բազմայարկ բնակելի թաղամասեր կառուցւեն։

Թուրք գրող, Նոբէլեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը կղզիներից մէկում է ապրում, միացել է բողոքի ցոյցերին։ «Գեղեցիկ հին Ստամբուլի մասին երազանքի կղզին վերածւում է դժոխային առեւտրի, շրջակայ միջավայրի կործանման եւ պրիմիտիւութեան»,- ասել է նա։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։