Հա

Քաղաքական

04/11/2017 - 15:40

Հարիրին հրաժարւել է Լիաբանանի վարչապետի պաշտօնից

Սաադ Հարիրին հրաժարւել է Լիաբնանի վարչապետի պաշտօնից:

«alikonline.ir» - «Ալ Արաբիա» լրատւական ցանցը հաղորդում է Լիբանանի վարչապետի պաշտօնից Սաադ Հարիրիի հրաժարականի մասին: Լուրը հաստատել է նաեւ լիբանանեան «Ալ Մայադին»-ը, սակայն, այն դեռեւս չի հաստատւել վարչապետի գրասենեակի կողմից:

Նշենք, որ անցեալ շաբաթւայ վերջին Հարիրին այցելել էր Սաուդական Արաբիա, ուր տեսակցել էր այդ երկրի թագաժառանգի եւ Պարսից ծոցի արաբական երկրների գործերով նախարարի հետ:

Ռիադից վերադառնալուց յետոյ, նոյեմբերի 3-ին նա հանդիպել էր միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալիաքբար Վելայաթիի հետ, որից անմիջապէս յետոյ կրկին անգամ ուղեւորւել էր Ռիադ, որտեղ էլ յայտարարել է իր հրաժարականի մասին:

Սաադ Հարիրին ասել է, որ իրավիճակը Լիբանանում շատ նման է իր հօր՝ Ռաֆիղ Հարիրիի սպանութեան նախորդած ժամանակաշրջանին եւ կայ վատանգը, որ նոյնը կը կրկնւի իր հետ եւս:

Նա իր հրաժարականը պայմանաւորել է Լիբանանի ներքին գործերում Իրանի միջամտութեան հետ՝ նշելով, թէ իբր Իրանը ցանկանում է ոչնչացնել արաբական աշխարհը:

 

Յարակից լուրեր

  • ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի հրաժարականի մասին լուրերը
    ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի հրաժարականի մասին լուրերը

    Այսօր՝ առաւօտեան Իրանի արտգործնախարարութիւնը տարածել է յայտարարութիւն, որտեղ հերքել է վերջերս տարածւած լուրերը որոնք վերաբերւում էին ԱԳՆ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարական ներկայացնելուն:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

  • Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանում Հայաստանի դեսպանութիւնում հանդիպել է այդ երկրում գործող հայ աւանդական կուսակցութիւնների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչներին:

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի, այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրիի հետ: 

  • Ակնարկ. Առաջնահերթը երկու հայ նախարար ունենալն է
    Ակնարկ. Առաջնահերթը երկու հայ նախարար ունենալն է

    Վերջին օրերուն որոշ նախադրեալներ փոխանցուած էին, որ Լիբանանի կառավարութեան ոդիսականը աւարտելու նախօրեակին է եւ թէ լիբանանահայութեան չափաբաժինի յարգումը խնդրոյ առարկայ է: Այլ խօսքով, երեսուն հոգինոց կառավարութեան մէջ լիբանանահայութեան պիտի վերապահուի նախարարական մէկ աթոռ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։