Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 09:20

Պուտին-Էրդողան բանակցութիւնները 4 ժամ են տեւել

Նոյեմբերի 13-ին Սոչիում նախատեսւած ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ բանակցութիւնները կայացել են: 

Այդ բանակցութիւնները տեւել են մօտ 4 ժամ: Կողմերը քննարկել են տնտեսութեան, միջազգային քաղաքականութեան հարցեր:

«alikonline.ir» - Նոյեմբերի 13-ին Սոչիում նախատեսւած ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ բանակցութիւնները կայացել են: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այդ բանակցութիւնները տեւել են մօտ 4 ժամ: Կողմերը քննարկել են տնտեսութեան, միջազգային քաղաքականութեան հարցեր:

Սոչիում 4 ժամ տեւած բանակցութիւններից յետոյ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ:

Էրդողանը յայտարարեց, որ Թուրքիան հանդէս է գալիս Ռուսաստանի հետ առեւտրային յարաբերութիւններում պատժամիջոցների վերացման օգտին: Էրդողանը ցանկանում է վերադառնալ նախկին ռեժիմին, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գոյութիւն չունէր:

Պուտինը Էրդողանի հետ բանակցութիւնները համարել է արդիւնաւէտ, առանց կեղծ` դիւանագիտական աւելորդութիւնների:

Յիշեցնենք որ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպման օրակարգում, ամենայն հաւանականութեամբ կը ներգրաււի նաեւ արցախեան հիմնախնդրի հարցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։