Հա

Քաղաքական

15/11/2017 - 13:40

Բելգիան Իսպանիային չի արտայանձնի Կատալոնիայի նախկին ղեկավարին. Պուչդեմոնի փաստաբան

Կատալոնիայի կառավարութեան նախկին ղեկավարի փաստաբանը յայտարարել է, որ Բելգիան Իսպանիային չի արտայանձնի Կարլէս Պուչդեմոնին եւ նրա 4 գործընկերներին: 

«alikonline.ir» - Կատալոնիայի կառավարութեան նախկին ղեկավարի փաստաբանը յայտարարել է, որ Բելգիան Իսպանիային չի արտայանձնի Կարլէս Պուչդեմոնին եւ նրա 4 գործընկերներին: Յայտնում է «yerkir.am»-ը:

Պուչդեմոնը եւ Կատալոնիայի խորհրդարանի նախկին անդամները Բելգիայում են: Նոյեմբերի 5-ին նրանք նքնակամ ներկայացել են Բրիւսէլի ոստիկանական բաժանմունք: Դատաւորը որոշել է ազատ արձակել նրանց մինչեւ լուծւի արտայանձնման հարցը:

Պաշտօնեաներին ձերբակալելու մասին որոշում նոյեմբերի 3-ին կայացրել է Իսպանիայի Ազգային դատական պալատի դատաւորը:

Կատալոնիայի եւ Իսպանիայի յարաբերութիւնները լարւեցին անկախութեան հանրաքւէից յետոյ, որի արդիւնքները Իսպանիան չճանաչեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։