Հա

Քաղաքական

13/01/2018

Ռուս յատուկջոկատայինները ոչնչացրել են Սիրիայում «Հմէյմիմ» աւիաբազան հրթիռակոծած ահաբեկիչներին

Ռուսական զօրքերի յատուկջոկատայինները վնասազերծել են դիւերսանտներին, որոնք դեկտեմբերի 31-ին կրակահերթ էին բացել «Հմէյմիմ» ռազմաբազայի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Ռուսական զօրքերի յատուկջոկատայինները վնասազերծել են դիւերսանտներին, որոնք դեկտեմբերի 31-ին կրակահերթ էին բացել «Հմէյմիմ» ռազմաբազայի ուղղութեամբ: «tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշւում է, որ յատուկ գործողութիւններին մասնակցել են «Սիրիայում ռուսական հետախուզութեան բազմամակարդակ համակարգի բոլոր ուժերը»: Պարզւել է, որ ահաբեկիչները տեղակայւած են եղել Իդլիբ նահանգի արեւմտեան սահմանի մօտակայքում:

«Ահաբեկիչների՝ տեղափոխման վայր ժամանման պահին ողջ դիւերսիոն խումբը վնասազերծւել է «Կրասնոպոլ» բարձր ճշգրտութեան զինամթերքով»,- յայտնել են գերատեսչութիւնից:

Յիշեցնենք, որ ահաբեկիչները դեկտեմբերի 31-ին ականանետերից կրակ են բացել եւ հրթիռակոծել են «Հմէյմիմ» ռազմաբազային ուղղութեամբ, ինչի հետեւանքով երկու ռուս զինւոր է զոհւել:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Քաղաքական ֆութպոլ
    Ակնարկ. Քաղաքական ֆութպոլ

    Ամէն ինչ քաղաքական պրիսմակէ դիտելու կամ տարբեր ոլորտներու իւրաքանչիւր գործընթաց քաղաքականօրէն մեկնաբանելու համատարած երեւոյթը ֆութպոլի համաշխարհային մրցաշարքի առիթով ինքզինք աւելի տիրական դարձուց։ Զանգուածային լրատուամիջոցներուն առընթեր ընկերային ցանցերը եւս գերյագեցուած էին մեկնաբանութիւններով, ծաղրանկարներով, իւրաքանչիւր խաղի արդիւնքին հետեւող քաղաքական վերլուծումներով։

  • ԱՄՆ-ում քննադատում են Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի յայտարարութիւնները
    ԱՄՆ-ում քննադատում են Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի յայտարարութիւնները

    ԱՄՆ-ում սկսել են քննադատել Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները:

  • Կրեմլում բացայայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձեւաչափը
    Կրեմլում բացայայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձեւաչափը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կը մեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացւի նախագահական պալատում։

  • Իրանում ՌԴ դեսպան. «Իրանը Ռուսաստանի արժէքաւոր դաշնակիցն է»
    Իրանում ՌԴ դեսպան. «Իրանը Ռուսաստանի արժէքաւոր դաշնակիցն է»

    Իրանն իր իւարայատուկ եւ կարեւոր տեղն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնում:

  • Անդրադարձ. Չքացնել ուրուականը
    Անդրադարձ. Չքացնել ուրուականը

    1 յուլիսին Միջազգային եւրասիական շարժումի, Իզպորկեան ակումբին նախաձեռնութեամբ բացումը կատարուեցաւ «Կովկասի մէջ Ազրպէյճանը Ռուսիոյ միակ դաշնակիցն է» խորհրդաժողովին, որուն կազմակերպիչը Միջազգային եւրասիական շարժում կազմակերպութեան նախագահ Ալեքսանտր Տուկինն էր: Ազրպէյճանական լրատուամիջոցները մատնանշեցին, որ խորհրդաժողովը տեղի կ՛ունենայ «ապրիլեան մարտերուն իբրեւ հետեւանք հայկական բռնագրաւումէն ազատագրուած Ջոջուկ Մարճանլի գիւղին մէջ»:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։