Հա

Քաղաքական

13/02/2018

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը վստահ է, որ Ադրբեջանի չափից աւելի ուշադրութիւնն աւելի է մեծացնում Արցախի համբաւը

Ադրբեջանի ցանկացած արձագանքը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի եւ նրա լիտւացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

«alikonline.ir» - Ադրբեջանի ցանկացած արձագանքը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի եւ նրա լիտւացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։ Տեղեկացնում է «armeniansputnik.am»-ը:

«Աւելի վատ կը լինէր, եթէ նրանք մեզ ընդհանրապէս չարձագանքէին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դէպքում մեզ դժւար կը լինէր պատմել Ղարաբաղի բնութեան ու ճարտարապետութեան մասին: Մի 20 մարդ կը դիտէր ֆիլմը, իսկ Բաքւի հիստերիկ պահւածքից յետոյ այն դիտել է մօտ 100 հազար մարդ»,- գրել է Լապշինը:

Բլոգերն իր գրառումը վերնագրել է այսպէս. «Հայկական լրտեսը գլխաւորել է Ադրբեջանի նախարարութիւնը եւ զբաղւել Արցախի մասին ֆիլմի տարածմամբ»։

«Կարծում եմ` Ադրբեջանի` անյայտ բլոգերների նկատմամբ չափից աւելի ուշադրութիւնը դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնաւոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին, եւ պրոցեսը գործի դրւեց: Նրանք դեռ չեն հասկանում, որ մեր մասին իւրաքանչիւր նման հրապարակում իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրայ ենք»,- գրել է Լապշինը։

Լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովն ու նրա լիտւացի գործընկեր Ստանիսլաւ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը նկարահանւել է մէկ շաբաթւայ ընթացքում։ Թիմը շրջել է Արցախի ամենագողտրիկ անկիւններով, շփւել է բնակչութեան հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։