Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Մարտի 2018 14:10

Թուրքիան մտադիր չէ հրաժարւել սիրիական Մանբիջում քրդերի դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու որոշումից

Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրւած սիրիական Մանբիջում քուրդ զինեալների դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու հարցում եւ իր որոշումն արդէն կայացրել է:

«alikonline.ir» - Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրւած սիրիական Մանբիջում քուրդ զինեալների դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու հարցում եւ իր որոշումն արդէն կայացրել է:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է թուրքական «Diken» պարբերականը:

«Եթէ անգամ մենք չկարողանաք համաձայնութեան գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդէն կայացրել է եւ վճռականորեն իրագործելու է այն»,- նշել է Թուրքիայի կառավարութեան խօսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Բոզդաղը յայտարարել է, որ Մեւլութ Չաւուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից յետոյ պարզ կը լինեն բանակցութիւնների վերջնական արդիւնքները:

«Անշուշտ, թուրք-ամերիկեան բանակցութիւնները որոշակի արդիւնքներ տւել են: Բանակցութեան արդիւնքներից մանրամասներ չեմ բացայայտի, սակայն կը նշեմ, որ Թուրքիայի դիրքորոշումը խիստ յստակ եւ վճռական է: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն այս հարցով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, եւ դրանից յետոյ պարզ կը լինեն բանակցութիւնների արդիւնքները»,- յաւելել է Բոզդաղը:

Բոզդաղը նշել է նաեւ, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը յաղթահարելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրւած խոստումների կատարումն է:

«Պարզ է, որ փոխադարձ վստահութեան ճգնաժամ է, լարւածութիւնը թուլացնելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից տրւած խոստումների կատարումն է»,- նշել է Բոզդաղը:
Թուրքիայի իշխանութիւններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զօրակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպէս նաեւ յայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանութեան ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պէտք է Եփրատ գետից հետ քաշւեն դէպի արեւելք:

ԱՄՆ-ը քննարկում է այդ առաջարկութիւնը, որն արւել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել էր «ՏԱՍՍ»-ը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ