Հա

Քաղաքական

24/04/2018

Տորոնտոյում հետիոտներին վրաերթի ենթարկած ու առնւազն 10 մարդու մահւան պատճառ դարձած վարորդն Ալեք Մինասեանն է  

նախօրէին Կանադայի Տորոնտօ քաղաքում միկրոաւտոբուսը զանգւածային վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին: Հաղորդւում է, որ վրաերթից մահացել է առնւազն 10 մարդ, տուժել՝ 15-ը:

«alikonline.ir»- նախօրէին Կանադայի Տորոնտօ քաղաքում միկրոաւտոբուսը զանգւածային վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին: Հաղորդւում է, որ վրաերթից մահացել է առնւազն 10 մարդ, տուժել՝ 15-ը: Կանադայի հասարակական անվտանգութեան պաշտպանութեան նախարար Ռալֆ Գուդէյլը միջադէպը «շատ լուրջ» է անւանել՝ միևնոյն ժամանակ հրաժարւելով մեկնաբանել, թէ արդեօք տեղի ունեցածը կարող է ահաբեկչութիւն լինել: Գրում է «tert.am»-ը ։ 

Տորոնտոյի ոստիկանութիւնը պարզել է նախօրէին քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդի ինքնութիւնը:
Այսօր պարզւել է որ այդ անձը 25-ամեայ Ալեք Մինասեանն է (Alek Minassian): Մինասեանի նման քայլի դրդապատճառներն առայժմ անյայտ են մնում: Նա այժմ կալանքի տակ է գտնւում։


Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։