Հա

Քաղաքական

12/09/2018 - 14:20

Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալեանսը

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խօսքով` «բաց ու անկեղծ նշւում է մեր հետագայ գործակցութեան ճանապարհը», նաեւ` «մեր ջանքերի շարունակութիւնը կայունութիւն ու անվտանգութիւն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»: Տպաւորութիւն կար, որ Մոսկւան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալիանսին կայունութիւն հաղորդել ու ժամանակի մէջ ընդայնել աշխարհագրութիւնը:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄԵԱՆ

 

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խօսքով` «բաց ու անկեղծ նշւում է մեր հետագայ գործակցութեան ճանապարհը», նաեւ` «մեր ջանքերի շարունակութիւնը կայունութիւն ու անվտանգութիւն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»: Տպաւորութիւն կար, որ Մոսկւան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալիանսին կայունութիւն հաղորդել ու ժամանակի մէջ ընդայնել աշխարհագրութիւնը:

Ալեանսն աննախադէպ է` մի կողմում ԱՄՆ-ի պաշտօնական դաշնակից ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, միւս կողմում` ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնւող Իրանն ու Ռուսաստանը: Հրապարակաւ` նրանց միաւորում է ԴԱԷՇ-ի դէմ պայքարը, իրականում երեքն էլ առանձին ու սեփական շահեր ունեն:

Թեհրանում կատարւեց անսպասելին` արարողակարգային նկարահանումներից յետոյ խօսափողներն ու տեսախցիկները չանջատւեցին եւ հանդիպումն անցաւ ուղիղ եթերում: Գաղտնիք չէր, որ Մոսկւան ու Թեհրանը հակւած էին Իդլիբի խնդրի ուժային լուծմանը, իսկ Անկարան դէմ էր` պնդելով, որ մարտական գործողութիւններից յետոյ Թուրքիա է ուղղւելու փախստականների հոսքը: Բայց դա պաշտօնական պատճառաբանութիւն էր. խնդիրը միայն փախստականները չեն, եթէ Սիրիայի կառավարական զօրքերը մտնում են Իդլիբ, Անկարան պէտք է հեռանայ այնտեղից:

Ռուսաստանն ու Իրանն ունեն իրաւական փաստաթղթեր Դամասկոսի հետ, իսկ Թուրքիայի ռազմական ներկայութիւնը յարաբերականօրէն լեգիտիմացնում են միայն Աստանայի պայմանաւորւածութիւնները: ԱՄՆ-ի զինուժի ներկայութիւնը Սիրիայում միջազգային իրաւունքի տեսակէտից սամմիթում որակւեց ագրեսիա:

Ռոհանին յայտարարեց, որ «ԱՄՆ-ի ներկայութիւնը Սիրիայում անօրինական է, դա ագրեսիա է, որ բարդացնում է խաղաղութեան հաստատումը երկրում» եւ Վաշինգտոնից պէտք չէ «սպասել դրական դեր սիրիական հարցում»: Իրանի նախագահի խօսքով` Թեհրանը «կը պահպանի ներկայութիւնը Սիրիայում Դամասկոսի խնդրանքով»:

«The Washington Post »-ը, յղում անելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների յայտարարութիւններին, գրում է. «Դոնալդ Թրամփը, որ նախկինում պնդում էր ամերիկեան զօրքերը Սիրիայից արագ դուրս բերելու անհրաժեշտութիւնը, հիմա համաձայնել է նոր ռազմավարութեանը, որ նախատեսում է այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական անժամկէտ ներկայութեան պահպանումը»: Վաշինգտոնը «դէմ է սիրիական կառավարական զօրքերի յարձակմանը Իդլիբի վրայ», որովհետեւ համարւում է, որ Դամասկոսի վերահսկողութեան վերականգնումը նահանգում փաստացի կը դառնայ Սիրիայի ռազմական դիմակայութեան աւարտը: Պուտինը Թեհրանում յիշեցրեց, որ նահանգում բաւականաչափ քաղաքացիական անձինք կան, եւ դա պէտք է հաշւի առնել: Ռոհանին ակտիւօրէն չէր առարկում, որ ինչ-որ փոխզիջումային բանաձեւի գաղափարի մասին է յուշում: Արտաքուստ կողմերը դրական տրամադրւածութիւն դրսեւորեցին Սիրիայի իրավիճակի կարգաւորման հարցում` տարածքային ամբողջականութեան պահպանումով, ընդգծելով միջսիրիական երկխօսութեան կարեւորութիւնը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրայ` հետագայում Ժնեւում շարունակելու համար:

«Իրատես»

 

Յ.Գ. Ցանկացողները կարող են ՌԴ նախագահի« kremlin.ru» կայքում ծաօթանալ հանդիպման եւ՛ տեսագրութեանը, եւ՛ սղագրութեանը` համոզւելու, որ Էրդողանի ու Պուտինի տեսակէտները բոլորովին տարբեր են. Էրդողանը փախստականների անւան տակ պաշտպանում է ահաբեկիչներին, ու Պուտինը դա ասում է համարեայ բաց տեքստով: Փաստը մնում է փաստ, որ Պուտինը չի նահանջել եւ յայտարարել է, որ Ռուսաստանն ահաբեկիչներին ոչինչ չի զիջի: Էրդողանին մնացել է համաձայնելը: Իդլիբը անցնելու է Դամասկոսի վերահսկողութեան տակ. դա այլեւս կասկածի տեղիք չի տալիս: Երէկ Էրդողանը յայտարարել է, որ բացառում է Սիրիայի իշխանութիւնների հետ որեւէ համագործակցութիւն եւ անընդունելի է համարել Իդլիբում գտնւող «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբաւորմանը հարւածելու պատրւակով Իդլիբի խաղաղ բնակչութեան վրայ յարձակումները: Թուրքիան Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակի» զինեալներին, որ աջակցել են Թուրքիային Սիրիայի հիւսիսում «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութիւնների ժամանակ: Դժւար է ասել` ի՞նչ մնաց ալեանսից:

Յարակից լուրեր

  • «Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին». ՄԱԿ
    «Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին». ՄԱԿ

    Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այս մասին ասւած է համաձայնագրի եւ ԱԽ 2231 բանաձեւի մասին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի գրասենեակի հերթական զեկոյցում, որը երէկ՝ յունիսի 26-ին Անվտանգութեան խորհրդին է ներակայացրել քաղաքական եւ խաղաղութեան հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի դի Կառլօն:

  • Հանդիպում Ռուսաստանի դեսպանատանը
    Հանդիպում Ռուսաստանի դեսպանատանը

    «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւաւորած կազմկոմիտէի ներկայացուցիչներ Արմէն Ռուստամեանը, Դաւիթ Շահնազարեանը եւ Գեղամ Նազարեանը յունիսի 25-ին, հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ. հաղորդում է «Yerkir.am»-ը:

  • «ԱՄՆ-ը շահագրգռւած չէ Իրանի հետ երկխօսութեամբ». «CNN»
    «ԱՄՆ-ը շահագրգռւած չէ Իրանի հետ երկխօսութեամբ». «CNN»

    Միացեալ Նահանգները շահագրգռւած չեն Իրանի հետ երկխօսութեամբ՝ չնայած նախագահ Թրամփի պնդումներին, թէ ինքը պատրաստ է նստել բանակցութիւնների սեղանի շուրջ: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «CNN»-ը՝ յղում անելով Փարիզում իր աղբիւրներին:

  • «ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիա կազմակերպելու հանդգնութիւնը չունի». գեներալ Հաջիզադէ
    «ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիա կազմակերպելու հանդգնութիւնը չունի». գեներալ Հաջիզադէ

    Իսլ. յեղափոխութեան պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադէն ԱՄՆ-ին խորհուրդ է տւել զգուշաւորութիւն ցուցաբերել իր գործողութիւններում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիա կազմակերպելու հանդգնութիւնը չունի:

  • Պոլիսէն երկրորդ ուժեղ ապտակ՝ Էրտողնին, եւ մենք
    Պոլիսէն երկրորդ ուժեղ ապտակ՝ Էրտողնին, եւ մենք

    Թուրքիոյ նախագահ Էրտողան կիրակի, 23 յունիսին, երկրորդ եւ աւելի ուժգին ապտակ մը ստացաւ Պոլիսէն, երբ ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլու երկրորդ անգամ ըլլալով յաղթական դուրս եկաւ քաղաքապետի ընտրութեան քուէարկութենէն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։