Հա

Քաղաքական

11/10/2018 - 12:01

Մայք Պոմպէոն հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոն հերթական անգամ հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոն հերթական անգամ հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ: Նա ելոյթ ունենալով Ամերիկայի ազգային անվտանգութեան հրէական ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպուիունում յայտնել է որ. «Սիրիայի կառավարութիւնը ԱՄՆ-ից  օգնութիւն չի ստանայ երկրի վերականգնման համար այնքան ժամանակ, քանի դեռ Իրանիի կազմաւորումները չեն լքել այդ տարածքը»: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նա ընդգծել է որ. «ՄԱԿ-ում մենք փոխհամաձայնութեան կոչ էինք անում այն բանի շուրջ, որ Իրանական ուժերը չպէտք է ներկայութիւն պահպանեն Սիրիայում:

Սիրիայից իրանական ուժերի դուրս բերման պատասխանատւութիւնն ընկած է սիրիական կառավարութեան վրայ, որը պատասխանատւութիւն է կրում այնտեղ Իրանի ներկայութեան համար: Մենք պարզորոշ հասկանալ ենք տւել. քանի դեռ Սիրիան չի հասել Իրանի կողմից աջակցւող ուժերի լիակատար դուրսբերմանը, նա ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանայ վերականգնման համար»,- ասել է Պոմպէոն:

Նշենք որ, աւելի վաղ Եւրոմիութեան եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քանիցս յայտարարել են, որ կը սկսեն օգնել Սիրիայի վերականգնմանը միայն «քաղաքական անցումից» յետոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։