Հա

Քաղաքական

05/11/2018 - 14:40

Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները վերականգնւած են

ԱՄՆ իշխանութիւնները վերականգնել են Իրանի դէմ պատժամիջոցները, որոնք սառացւել էին Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ:

«alikonline.ir» - ԱՄՆ իշխանութիւնները վերականգնել են Իրանի դէմ պատժամիջոցները, որոնք սառացւել էին Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ:

Նոր պատժամիջոցները հիմնականում թիրախաւորել են Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտը: Պատժամիջոցների ցուցակի մէջ են մտել 600 անձինք եւ ընկերութիւններ:

Նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ նոր պատժամիջոցները ամենախիստն են լինելու, որոնք երբեւէ ԱՄՆ-ը սահմանել է Իրանի դէմ: Ըստ նրա՝ դրանք կոչւած են Իրանի տնտեսութեան վրայ կործանարար ազդեցութիւն թողնելու համար:

ԱՄՆ այս քայլին արդէն շտապել է արձագանգել ԵՄ-ն: Տնտեսական հարցերով ԵՄ գլխաւոր յանձնակատար Պիէր Մոսկովիչը յայտարարել է, որ ԵՄ-ը դէմ է ամերիկեան պատժամիջոցներին եւ չի կիսում Վաշինգտոնի այս քայլը:

Ռուսաստանն էլ յայտարարել է, որ պաշտպանում է Իրանին, իսկ Չինաստանն էլ ափսոսանք է յայտնել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցութեամբ:

Փոխարէնը Իսրայէլն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնել ԱՄՆ-ին՝ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցութեամբ եւ միջազգային հանրութեանը կոչ է արել սատարել դրանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։