Հա

Քաղաքական

06/11/2018 - 14:10

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ. ի՞նչ է սպասւում Հայաստանին

Թրամփի քաղաքականութիւնն Իրանի հարցում էապէս տարբերւում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարութիւնից: Թրամփի վարչակազմը յայտնում է, որ մտադիր է կանխել միջուկային զէնք եւ հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպէս նաեւ չէզոքացնել Իրանի կառավարութեան ազդեցութիւնը տարածաշրջանում: Միացեալ Նահանգները Իրանին մեղադրում է նաեւ տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» եւ «ահաբեկչութիւնը հովանաւորելու մէջ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարութեան շրջանակներում ուժի մէջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկեան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թւականի մայիսին ԱՄՆ նախագահը յայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից եւ սկսում է Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մէջ մտաւ Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաեւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կը շարունակեն համագործակցութիւնն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են յատկապէս Իրանի էներգետիկ եւ ֆինանսական ոլորտները:

Թրամփի քաղաքականութիւնն Իրանի հարցում էապէս տարբերւում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարութիւնից: Թրամփի վարչակազմը յայտնում է, որ մտադիր է կանխել միջուկային զէնք եւ հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպէս նաեւ չէզոքացնել Իրանի կառավարութեան ազդեցութիւնը տարածաշրջանում: Միացեալ Նահանգները Իրանին մեղադրում է նաեւ տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» եւ «ահաբեկչութիւնը հովանաւորելու մէջ: Թեհրանի նկատմամբ ճնշումների համար որպէս գործիք այս փուլում դիտարկւում է պատժամիջոցների վերականգնումը եւ նորերի սահմանումը: Ընդ որում, այս հարցում ԱՄՆ-ը պահանջում է ողջ միջազգային հանրութեան աջակցութիւնը՝ յայտարարելով, որ ակտիւացնելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու համար:

Հէնց սրանում էլ կայանում է գործընթացի գլխաւոր մարտահրաւէրը: Ամերիկեան սպառնալիքները յատկապէս մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպէս նաեւ հարեւան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացւող ամերիկեան քաղաքականութեան համատեքստում Իրանի անմիջական հարեւանութեամբ գտնւող Հարաւային Կովկասը, այդ թւում նաեւ Հայաստանը, առանձնայատուկ կարեւորութիւն ունի: Այս մասին է փաստում նաեւ հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի այցը տարածաշրջան:

Մասնաւորապէս, ԱՄՆ-ը մտահոգութիւններ ունի հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւնների առնչութեամբ, ինչը յստակ նշմարւեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնի վերջին յայտարարութիւններում: Մասնաւորապէս, ամերիկեան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական յայտարարութիւններ Իրանի հասցէին, ինչպէս նաեւ աջակցութիւն տարբեր միջազգային կառոյցներում Իրանին առնչւող հարցերի քւէարկութեան ժամանակ:

Միեւնոյն ժամանակ, երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկեան կողմի սպառնալիքները կարող են խոչընդոտներ ստեղծել յատկապէս էներգետիկ եւ ֆինանսական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութեան խորացման համար: Միւս կողմից, ամերիկեան պատժամիջոցների փուլային վերականգնումը եւ դրա հետեւանքով Իրանի տնտեսական ներուժի թուլացումը կարող է ազդել հայ-իրանական համագործակցութեան տեմպերի եւ համատեղ նախագծերի իրականացման վրայ:

Յատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բաւական բաց եւ թափանցիկ քաղաքականութիւն է վարում: Նոյն Ջան Բոլթոնի ացի շրջանակներում հայկական կողմը յստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնայատուկ կարեւորութիւն ունի Հայաստանի համար, եւ ՀՀ վարած քաղաքականութիւնն Իրանի նկատմամբ բացառապէս բխում է մեր կենսական շահերից:

Ընդ որում, նոյնը չենք կարող ասել հարեւան Ադրբեջանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դէմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախւած նրանից, թէ դրա դիմաց ինչ երաշխիքներ կառաջարկեն ԱՄՆ-ը եւ Իսրայէլը: Ի դէպ, Ադրբեջանն արդէն իսկ ակտիւ քայլեր է իրականացնում այս ուղղութեամբ՝ հիմնաւոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտութեան դէպքում Ադրբեջանը կարող է բացայայտ պլացդարմ դառնալ Իրանի դէմ առանձին գործողութիւնների իրականացման համար: Մասնաւորապէս, ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2018 թ. հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որն իրականացւում էր Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ պայմանաւորւածութեան շրջանակներում:

Հաշւի առնելով նախկին պատժամիջոցների ժամանակ Իրանի հետ արդիւնաւէտ համագործակցութեան փորձը, ինչպէս նաեւ այն հանգամանքը, որ առանձին դէպքերում ԱՄՆ-ը կարող է նաեւ բաւական ճկուն գտնւել իր դիրքորոշման մէջ (օրինակ, 8 երկրների համար բացառութիւն է սահմանւել իրանական նաւթ գնելու հարցում)՝ կարելի է յոյս յայտնել, որ ճիշտ աշխատանքի պարագայում վերոնշեալ խոչընդոտները յաղթահարելի են: Հէնց այս տրամաբանութիւնից ելնելով՝ Հայաստանը հանդէս է գալիս իրանական ճգնաժամի շուտափոյթ յաղթահարման օգտին՝ կարեւորելով տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ապահովումը եւ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորումը:

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։