Հա

Քաղաքական

17/02/2019 - 09:52

Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին

ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը տեսաուղերձ է ձայնագրել, որում յայտարարել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին առաջադրւելու մտադրութեան մասին: Տեղեկացնում «Tert.am»-ը՝ ռուսական ՏԱԱՍ-ին յղումով:

«alikonline.ir»- ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը տեսաուղերձ է ձայնագրել, որում յայտարարել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին առաջադրւելու մտադրութեան մասին: Տեղեկացնում «Tert.am»-ը՝ ռուսական ՏԱԱՍ-ին յղումով:

2016 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններին Սանդերսը եղել է Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Հիլարի Քլինթոնի մրցակիցը: Օրէնսդիրն արդէն սկսել է քննարկումները մասնագէտների հետ` նրանց իր նախընտրական շտաբում ներգրաւելու նպատակով: 

Յայտնի չէ, թէ երբ է հրապարկւելու Սանդերսի` հանրութեանն ուղղւած տեսաուղերձը:

Իսկ «The Hill» պարբերականը տեղեկացրել է, որ Բերնի Սանդերսը մտադիր է յաջորդ շաբաթ յայտարարել կոմիտէի ձեւաւորման մասին, որը պէտք է գնահատի ընտրութիւններին յաղթելու նրա շանսերը: ԱՄՆ-ում դա թեկնածուների կողմից ընդունւած գործընթաց է` նախընտրական մրցավազքի պաշտօնական մեկնարկից առաջ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։