Հա

Քաղաքական

17/02/2019 - 15:07

«ԱՄՆ-ին անհրաժեշտ է բուժել իր հակաիրանական չարորակ հիւանդութիւնը». Զարիֆը՝ Միւնխէնի անվտանգութեան համաժողովում

Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի վերջին՝ երրորդ օրում, ելոյթով է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի վերջին՝ երրորդ օրում, ելոյթով է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում դոկտ. Զարիֆը խիստ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ հակաիրանական քաղաքականութիւնը՝ յատուկ ընդգծելով վերջին երկու տարւայ ընթացքում Իրանի դէմ ԱՄՆ թշնամական վերաբերմունքի սաստկացումը: Նա անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու փաստին, եւ այդ նպատակով Եւրոպայի դէմ գործադրւող ճնշմանը:

«ԱՄՆ պաշտօնեաներն աւելի վաղ Վարշաւայում, իսկ երէկ՝ հէնց այս համաժողի ընթացքում, Եւրոպային քննադատում  էին իր պարտաւորութիւնները կատարելու համար»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ նշելով, որ Վաշինգտոնում չեն կարողանում համակերպւել այն իրողութեան հետ, որ Իրանը իւրացրել է սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու իրաւունքը:

«Այդ պատճառով էլ այս տարիների ընթացքում, ամերիկացիներն հիւանդագին կերպով Իրանի վրայ են կենտրոնացել: ԱՄՆ-ին անհրաժեշտ է օր առաջ բուժել իր հակաիրանական չարորակ հիւանդութիւնը, քանի որ այն, այսօր, հէնց իրենց շահերին, ինչպէս նաեւ՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգութեանն ու խաղաղութեանը սպառնացող վտանգի է վերածւել»,- նշել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։