Հա

Քաղաքական

10/03/2019 - 08:20

ԵԱՀԿ ՄԽ. «ԼՂ խնդրի արդար ու տեւական կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների վրայ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն երէկ՝ մարտի 9-ին յայտարարութիւն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն երէկ՝ մարտի 9-ին յայտարարութիւն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ: Տեղեկացում է «Yerkir.am»-ը:

«Համանախագահները, սերտօրէն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են համանախագահների հովանու ներքոյ երկու ժողովուրդների առաջնորդների առաջին ուղիղ շփմամբ կարեւոր հանդիպումը:

Համանախագահները ընդգծում են արդիւնաւէտ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանութեան կարեւորութիւնը եւ շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայութիւնը ռազմաճակատներում: Համանախագահները ողջունում են նաեւ երկու կողմից բնակչութեանը խաղաղութեանը պատրաստելու համար ձեռնարկւող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիւացնել նման ջանքերը:

Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարւածութեան թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանութեան նւազեցման կարեւորութիւնը: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ յայտարարութիւններից եւ գործողութիւններից, որոնք էապէս կարող են փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագայ բանակցութիւնների համար, պահանջում ձեւաչափի միակողմանի փոփոխութիւն՝ առանց միւս կողմի համաձայնութեան, պարունակում  են ռազմական գործողութիւնները վերսկսելու պատրաստակամութիւն:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակութեան մասին հակասական հանրային յայտարարութիւններին՝ համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգաւորումը պէտք է հիմնւի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրայ, մասնաւորապէս, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականութիւնը եւ հաւասար իրաւունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պէտք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թթ. առաջարկւել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառեալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր կարգավիճակը՝ անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի ապագայ սահմանումը՝ իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեան միջոցով, բոլոր տեղահանւած անձանց եւ փախստականների վերադարձի իրաւունքը իրենց բնակութեան նախկին վայրեր, անվտանգութեան միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։